Երկուշաբթի, 3 Մայիսի 2021 18:37

Արդշինբանկը ռուսական Սբերբանկի հետ համատեղ գործարկել է ակնթարթային դրամական փոխանցումներ հեռախոսահամարով

Արդշինբանկը ռուսական Սբերբանկի հետ համատեղ գործարկել է ակնթարթային դրամական փոխանցումներ հեռախոսահամարով

Արմինֆո.Այսուհետ Ռուսաստանի Սբերբանկի մոբայլ հավելվածի բոլոր հաճախորդերը կկարողանան հաշված վարկյանների ընթացքում գումար փոխանցել Արդշինբանկի հաճախորդների հաշվին:  Ակնթարթային դրամական փոխանցումներն իրականացվում են СберБанк онлайн հավելվածի միջոցով, փոխանցումն ուղարկելու համար բավարար է իմանալ միայն փոխանցումն ստացողի հեռախոսահամարը:

Փոխանցումը ստանալու համար Արդշինբանկի հաճախորդը պետք է ուղարկողին տրամադրի Բանկում գրանցված իր հեռախոսահամարը: Ուղարկողին անհրաժեշտ է մուտք գործել СберБанк онлайн հավելվածի «Платежи – За рубеж – По номеру телефона на карту/счет» բաժինը և ընտրել Արդշինբանկը:

Օրական կարելի է փոխանցել մինչև 50,000 ռուբլի: Փոխանցված գումարը մուտքագրվում է Արդշինբանկի հաճախորդի հաշվին ստացողի հաշվի արժույթով: