13:29
 Ուրբաթ, 7 Մայիսի 2021 13:29
Կարինա Մելիքյան

ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առեւտրաշրջանառությունն անկում է  

ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առեւտրաշրջանառությունն անկում է   

Արմինֆո. ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2021թ. առաջին եռամսյակում 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 9,3%-ով (նախորդ տարվա 5,7% աճի դիմաց)՝ կազմելով 459,7 մլն դոլար: Այդ են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները:

 

Ըստ վիճակագրական տվյալների՝ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրի բացասական սալդոն 2021թ. առաջին եռամսյակում կազմել է 151.8 մլն դոլար՝ տարեկան կտրվածքով կրճատվելով 26.1% - ով (նախորդ տարվա 10.3% աճի դիմաց) ներմուծման 14.2%, մինչև 305.8 մլն դոլար անկման,  արտահանման 2,1%, մինչև 153.9 մլն դոլար աճի ֆոնին:

 

ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության նվազման միտումը պայմանավորել են Ռուսաստանն ու Բելառուսը, իսկ Ղազախստանն ու Ղրղզստանն աճ են գրանցել։ Մասնավորապես, Ռուսաստանի հետ Հայաստանի  առեւտրաշրջանառությունը կրճատվել է տարեկան 8,1%-ով (նախորդ տարվա 4,7% աճի դիմաց), իսկ Բելառուսի հետ՝ 49,8% - ով (նախորդ տարվա 40,9% աճի դիմաց): Ընդ որում, Ղազախստանի հետ Հայաստանի առեւտրաշրջանառության տարեկան աճը 14,1 տոկոսից արագացել է մինչեւ 54,1 տոկոս, իսկ Ղրղզստանի հետ աճել է 85,8 տոկոսով (նախորդ տարվա 28,4 տոկոս անկման դիմաց):

 

Ռուսաստանը պահպանում է առաջատարի դիրքը ինչպես  առեւտրաշրջանառության ընդհանուր ծավալով (446.2 մլն դոլար), այնպես էլ արտահանման եւ ներմուծման ցուցանիշով (համապատասխանաբար 147.3 մլն դոլար եւ 298.9 մլն դոլար): Ռուսաստան արտահանման տարեկան դինամիկան 1,1% անկումից հասել է 2% աճի, ներմուծման միտումների հակառակ շրջադարձի դեպքում՝ 7,2% աճից մինչեւ 12,4% անկում։

 

ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի արտաքին առեւտրի կառուցվածքում Ռուսաստանից հետո ծավալով հաջորդում են Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը, համապատասխանաբար, ՝ 9.4 մլն դոլար, 3.5 մլն դոլար եւ 597.3 հազար դոլար:

 

Հայկական ապրանքների արտահանումը Բելառուս կրճատվել է 26,8% - ով ՝ մինչև 3.4 մլն դոլար, իսկ ներմուծումն այդ ուղղությամբ նվազել է 57,5% - ով ՝ մինչև 5,99 մլն դոլար ՝ նախորդ տարի այդ արտահանման 49,6%  և ներմուծման 38,4% աճի դեպքում։ Ղազախստանի ուղղությամբ արտահանումն աճել է 85,2 տոկոսով՝ մինչեւ 2.7 մլն դոլար ՝ ներմուծման 0,1 տոկոսով, մինչեւ 826.6 հազար դոլար անկման դեպքում ՝ նախորդ տարի այդ ցուցանիշների գրեթե համանման չափավոր աճի դիմաց,  համապատասխանաբար,  13,6 տոկոսով եւ 14,9 տոկոսով: Հայկական ապրանքների արտահանումը Ղրղզստան աճել է 2,2 անգամ ՝ մինչեւ 555 հազար դոլար՝ ներմուծման 38,1 տոկոսով,  մինչեւ 42,3 հազար դոլար անկման դեպքում, մինչդեռ մեկ տարի առաջ ներմուծման գծով պատկառելի աճ է գրանցվել (19,3 անգամ) ՝ արտահանման ծանրակշիռ անկման դեպքում (42 տոկոսով):

 

ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառության տեսակարար կշիռը արտաքին առևտրի ընդհանուր կառուցվածքում 2021թ. առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 30,5% ' 2020թ.նույն ժամանակահատվածի 31,9% - ի դիմաց: Ընդ որում, Ռուսաստանի մասնաբաժինը 30,6% - ից նվազել է մինչեւ 29,6%, Բելառուսինը' 1,2% - ից մինչև 0,6%, Ղազախստանինը' 0,1% - ից աճել է մինչև 0,2%, իսկ Ղրղզստանինը' 0,02%-ից ավելացել է մինչեւ 0,04%:  ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի արտաքին առեւտրի կառուցվածքում Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է 97,1%, Բելառուսինը' 2%, Ղազախստանինը' 0,8%, Ղրղզստանինը' 0,1%:

 

Ընդհանուր առմամբ, Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը 2021թ. առաջին եռամսյակում կազմել է  1.5 մլրդ դոլար՝ արձանագրելով տարեկան 4,4% անկում (մեկ տարի առաջվա 4% անկման դիմաց): Մասնավորապես, ներմուծման ծավալների 8,7%- ով,  մինչև 936,4 մլն դոլար անկումն ուղեկցվել է արտահանման 3,4%-ով ՝ մինչև 572,9 մլն դոլար աճով, ինչը դիտվել է նաև մեկ տարի առաջ՝ ներմուծման 6,2% անկում ՝ արտահանման լճացման 0,2% աճի դեպքում։ Արդյունքում, Հայաստանի արտաքին առեւտրի բացասական սալդոն 2021թ. առաջին եռամսյակում 13,4 տոկոսից արագացրել է տարեկան անկումը մինչեւ 16,8 տոկոս ՝ կազմելով 363,5 մլն դոլար: