
Արմինֆո.2020 թվականի ճգնաժամից հետո այս տարվա 1-ին եռամսյակում համաշխարհային տնտեսությունն արձանագրել է վերականգնման դրական դինամիկա:
Տարբեր երկրների կառավարությունների, կենտրոնական բանկերի խթանող քաղաքականության, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ բարձր արդյունավետությամբ պատվաստանյութերի կիրառումը դրականորեն է անդրադարձել առաջին հերթին արտասահմանյան բաժնետոմսերի շուկաների վրա:
Բազմաթիվ բաժնետոմսերի ֆոնդերի գները, որտեղ ներդրված են նաև Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները, աճի ռեկորդներ են գրանցել։ Որոշների գներն աճել են նույնիսկ երկնիշ թվերով:
2021 թվականի մարտի վերջի դրությամբ Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների մեծությունը հատել է 204 մլրդ դրամի շեմը, որի շուրջ 68%-ը ներդրված է Հայաստանում: Տարեսկզբի նկատմամբ ընկերության ակտիվների մեծությունը աճելել է 16 մլրդ դրամով։
Մանրամասն՝ տեսանյութում:
https://www.facebook.com/AmundiACBA/posts/940947593345129
RUB | 4.98 | 0.01 |
USD | 381.55 | 0.05 |
EUR | 444.54 | 0.09 |
GBP | 508.19 | -0.62 |
CAD | 276.01 | 2.44 |
JPY | 24.54 | -0.05 |
CNY | 53.98 | 0.01 |
CHF | 474.45 | -0.70 |

