Երկուշաբթի, 17 Մայիսի 2021 17:31
Նաիրա Բադալյան

Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի ղեկավարությունը գործուղվել է Իրան  

Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի ղեկավարությունը գործուղվել է Իրան   

Արմինֆո.Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի ղեկավարությունը մայիսի 23-25-ը կայցելի Իրանի մայրաքաղաք Թեհրան: Համապատասխան որոշումը, համաձայն ՀՀ կառավարության պաշտոնական կայքի, ստորագրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

 

Փաստաթղթի համաձայան՝ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, փոխնախագահ Աշոտ Մուրադյանը և գերատեսչության գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանը Թեհրանում կհանդիպեն ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարության և այլ պաշտոնատար անձանց հետ: