Արմինֆո.Ամերիաբանկը և Ինգո Արմենիա ապահովագրական ընկերությունը համատեղ հանդես են գալիս նոր առաջարկով:
Այսուհետ կարելի է առցանց ընտրել կամավոր ապահովագրության բազմաթիվ տեսակներից ցանկացածը և կնքել ապահովագրական պայմանագիր` ընդամենը մեկ հպումով:
Ամերիաբանկի օնլայն ապահովագրության հարթակը միտված է խնայելու հաճախորդների ժամանակն ու նրանց հնարավորություն ընձեռելու օգտվել ապահովագրության նոր ու ընդլայնված ծառայություններից:
Հարթակի միջոցով հաճախորդները կարող են կնքել պայմանագիր կամավոր ապահովագրության հետևյալ տեսակների համար.
Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունները, Ամերիաբանկը շարունակում է մշակել և ներդնել թվային նոր ծառայություններ` պարզեցնելով գործընթացներն ու ստեղծելով առավել հարմարավետ պայմաններ` բոլոր հաճախորդների համար:
Ապահովագրատեսակների մանրամասներին կարող եք ծանոթանալ` անցնելով հետևյալ հղումով
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |