Չորեքշաբթի, 19 Մայիսի 2021 01:19
Ալինա Հովհաննիսյան

Telecom Armenia. նոր ռազմավարություն, նոր ցանց, նոր հորիզոններ

Telecom Armenia. նոր ռազմավարություն, նոր ցանց, նոր հորիզոններ

Արմինֆո. Անցյալ տարեվերջին մեր հասարակության համար, թերևս, միակ լավ նորությունը շուկայում կապի ազգային օպերատորի հայտնվելու վերաբերյալ Եսայան Ալեքսանդր և Հայկ եղբայրների հայտարարությունն էր։

Դա հնարավոր դարձավ Եսայանների կողմից՝ որպես հեռահաղորդակցության նոր Team ընկերության հիմնադիրների, VEON Armenia-ի բաժնետոմսերի 100%-ը ձեռք բերելուց հետո, այնինչ վերջինս վերանվանվեց Telecom Armenia: Գործարքի ավարտի կապակցությամբ հրավիրված մամուլի մեծ ասուլիսում Եսայան եղբայրները կարևորել են բուն հայկական կապի օպերատորի առկայությունը, քանի որ դա, մասնավորապես, թույլ կտա շահույթն ու շահաբաժինը թողնել երկրում և դրանք ուղղորդել նոր հավակնոտ նախագծերի զարգացմանն ու իրագործմանը:

Եղբայրների հաջորդ կարևոր հայտարարությունն այդ նախագծերի իրականացման մեկնարկի՝ տարածաշրջանում ամենաառաջավոր օպտիկամանրաթելային ցանցի՝ Next Generation Network-ի կառուցման մասին լուրն էր։ "Այսօր մենք թռիչք ենք կատարում հաջորդ հարյուրամյակ, ստեղծելով նոր օպտիկամանրաթելային ցանց, որը կլինի լավագույններից մեկն աշխարհում։ Դա ծառայությունների միանգամայն նոր որակ է, իսկ ցանցի հնարավորությունները, թվում են անսահման", - հայտարարել են Telecom Armenia-ի սեփականատերերը։

Հասկանալու համար, թե ինչ նոր հնարավորությունների մասին է խոսքը, և ինչն է այսօր առաջնային կապի ազգային օպերատորի համար, ԱրմԻնֆո-ի թղթակիցը զրուցել է Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի հետ:

 

Telecom Armenia-ն 2021 թվականը սկսեց Next Generation Network (NGN) ամենաառաջատար օպտիկամանրաթելային ցանցի շինարարությունը սկսելու մասին հզոր հայտարարությամբ: Կցանկանայինք, որպեսզի ավելի մանրամասն պարզաբանեիք հասարակայնության համար, թե ինչ առավելություններ ունի այդ ցանցը, և ինչ խնդիրներ կարող է լուծել մեր հայրենական հեռահաղորդակցությունում:

Սկսենք նրանից, որ հեռահաղորդակցության ծառայություններն ու սարքավորումները մշտապես կատարելագործվում են, ուստի մշտապես վերազինման կարիք ունեն։ Եվ հեռահաղորդակցության ոլորտում աշխատող բոլոր ընկերություններն ամեն տարի այդ նպատակով խոշոր ներդրումներ են կատարում։ Ինչու՞ հենց NGN. Քանի որ դա իսկապես նոր սերնդի ցանց է ՝ նոր տրամաբանությամբ, որը թույլ է տալիս շատ արագ վերազինում իրականացնել օպտիկամանրաթելային կապուղու հիման վրա։ Յուրաքանչյուր բաժանորդ կստանա, այսպես կոչված, dark fiber մալուխը իր բնակարանից մինչև ընկերության տվյալների կենտրոն (Data center): Մինչդեռ, այսօր գրեթե բոլոր խոշոր օպտիկամանրաթելային ցանցերը կառուցված են

GPON (GigabitPassiveOpticalNetwork) տեխնոլոգիայով: Այսինքն՝ NGN ցանցը ապագայում հնարավորություն է տալիս արագ վերազինում իրականացնել՝ փոխելով միայն ակտիվ սարքավորումները։ Օրինակ, եթե պղնձե ցանցով սկզբում աշխատել են հին սկավառակային հեռախոսները, իսկ հետագայում դրանց փոխարինել են կոճակային  և ռադիոհեռախոսները, ապա այժմ դա արդեն տեսակապ է և 4K բովանդակություն: Իսկ NGN-ը դրանից է սկսում , իսկ թե ինչ կլինի վերջում ... դժվար է ասել, հավանաբար, այժմ մենք չենք կարող այդքան հեռու նայել :

Իսկ որակի տեսանկյունից դա, անշուշտ, ծառայությունների, դրանց հասանելիության մակարդակի բարձրացում է, այդ թվում ՝ վթարների դեպքում ։ Եվ, միևնույն ժամանակ, պղնձե ցանցի լիակատար փոխարինում է օպտիկամանրաթելայինով, ինչը կնվազեցնի latency-ն (ուշացումները)  և կմեծացնի արագությունը: Այսպիսով, ունենալով dark fiber, մենք կարող ենք հասնել, գործնականում, անսահմանափակ արագության: Ընդորում, մենք տեսնում ենք, որ մոտակա 25-30 տարվա ընթացքում այդ ցանցը վերազինման կարիք չի ունենա, հնարավոր են, սարքավորումների գծով որոշակի փոփոխություններ , ինչը կկատարվի շատ արագ։

 

Այսինքն, եթե պղնձե ցանցը շահագործվել է շուրջ 100 տարի, ապա մենք կառուցում ենք ցանց, որը հավանաբար, կծառայի էլ ավելի երկար:

Ի՞նչ ժամկետում է նախատեսվում Երևանը ծածկել նոր ցանցով: Փետրվարին Դուք հայտարարեցիք Դավթաշեն վարչական շրջանում շինարարական աշխատանքների մեկնարկի մասին։

Դավթաշենում աշխատանքները շուտով կավարտենք և, հավանաբար, 2 տարվա ընթացքում ամբողջությամբ կծածկենք Երևանը, եթե՝ ոչ շուտ։ Մենք նախատեսում ենք քայլ առ քայլ շարժվել նաև դեպի մյուս քաղաքներ։ Բայց, վստահ եմ, որ Երևանը կդառնա աշխարհի առաջին մայրաքաղաքներից մեկը, որն ամբողջությամբ կծածկվի նոր սերնդի ցանցով։

Իսկ ո՞ր երկրներում են հեռահաղորդակցության ընկերություններն արդեն աշխատում NGN ցանցով: Ինչու՞ Դուք որոշեցիք, որ Հայաստանում հենց այդ տեխնոլոգիայով ցանց է անհրաժեշտ։

Անկեղծ ասած՝ դժվար է հետևել, թե որ ընկերությունը, որ աշխարհագրական սահմաններում է կառուցում նման ցանցեր, սակայն վերջերս Google-ը հայտարարել է մի քանի քաղաքներում այս ցանցի ներդրման փորձնական նախագծերի մասին: Այսինքն ՝ այնպիսի օրինակ, որ dark fiber-ով ծածկեն ամբողջ քաղաք, առայժմ չկա։ Քանի որ այս տեխնոլոգիայի գործարկումը բավականին աշխատատար գործընթաց է, որը պահանջում է մեծ ֆինանսական ռեսուրսներ. Բայց մենք գնում ենք այդ քայլին, քանզի վստահ ենք, որ հեռահաղորդակցության զարգացումը մեր երկրի տնտեսական զարգացման նախապայմաններից մեկն է։ Հեռահաղորդակցությունից կախված է նաև այլ բիզնեսների և գործընթացների զարգացման արագությունը։ Վստահ եմ, որ նոր ցանցը խթան կհանդիսանա ողջ ոլորտի համար, այսինքն ՝ շուկայում կհայտնվեն նոր տեխնոլոգիաներ և ծառայություններ, նոր ՏՏ ընկերություններ, նոր աշխատատեղեր և այլն:

Ի՞նչ նոր ծառայությունների մասին է խոսքը:

Օրինակ, կորպորատիվ հատվածում կան բանկեր, որոնք, անվտանգության նկատառումներից ելնելով, ցանկանում են, որպեսզի բանկոմատներն ամբողջությամբ միանան dark fiber-ին ՝ դրանով իսկ բացառելով ակտիվ սարքավորումների միացման անհրաժեշտությունը։ Ի վերջո, որքան շատ են վերջիններս, այնքան ավելի մեծ է հաքերային հարձակումների հնարավորությունը: Այսինքն, հանգույցների քանակը համամասնական է խնդիրների քանակի աճին: Այդ պատճառով NGN ցանցը նպատակահարմար է նաև ռազմավարական նշանակության պետական օբյեկտների համար, քանի որ էապես բարձրացնում է անվտանգության մակարդակը։ Երբ այս հնարավորությունների մասին հայտնի լինի ավելի լայն հասարակայնությանը, հատկապես, կորպորատիվ հաճախորդներին, դա էապես կբարելավի մեր երկրի դիրքը։

Վերջին շրջանում մեր երկրում տեղեկատվական անվտանգության հարցերն ավելի քան արդիական են դարձել

Այդ հարցերը միշտ էլ արդիական են։ Աշխարհում չկա համակարգ, որը չի կարելի կոտրել։ Հարցն այստեղ ժամանակն է, Թե ստացված տեղեկատվությունը որքանով արդիական կլինի այդ պահին: Իսկ նոր ցանցի միջոցով մենք կրճատում ենք հանգույցների թիվը, նվազեցնում դրա խոցելիությունը ՝ թույլ տալով ավելի անվտանգ լուծել ծագող խնդիրները։

Հարցազրույցներից մեկում Դուք հիշատակել եք, որ NGN ցանցը կարող է բավարարել ոչ միայն Telecom Armenia-ի, այլև Հայաստանի կապի այլ օպերատորների պահանջները: Կոնկրետ ի՞նչ նկատի ունեիք։

Մենք միշտ աշխատել ենք միմյանց հետ։ Սակայն այս ցանցի հնարավորություններն այնքան մեծ են, որ կապի բոլոր օպերատորները հնարավորություն կստանան անցնելու աշխատանքի նոր մակարդակի։ Մասնավորապես, մենք նախատեսում ենք կորպորատիվ փաթեթներ ունենալ նման հատվածի համար, որպեսզի մեր գործընկերները հաշվարկեն և հասկանան իրենց համար մեր առաջարկի շահավետությունը։ Հիշեցնեմ, որ նման ցանցի կառուցումը պահանջում է շատ մեծ ֆինանսական միջոցներ, որոնք, բացի այդ, ամեն տարի անհրաժեշտ է ավելացնել։ Եթե չեմ սխալվում, մեր երկրում ինտերնետ ծառայություններ մատուցող օպերատորի լիցենզիա ունեցող շուրջ 170-180 փոքր ընկերություն կա։ Բանն այն է, որ փոքր բնակավայրերում չեն կառուցվում մեծ ցանցեր, որոնք կծածկեն ողջ տարածքը, և դա այսօր ռազմավարական մեծ խնդիր է, որը պետք է լուծել։

Ի՞նչ գումարի մասին է խոսքը։ Ի՞նչ ներդրումներ է պահանջվել այս ցանցի կառուցման համար:

Չէի ցանկանա այս փուլում խոսել նախագծի արժեքի մասին։ Սակայն Հայաստանում օպերատորները երեք տարվա ընթացքում ներդնում են մոտ 50 մլն դոլար։

Եկեք խոսենք նաև ընկերության նոր ռազմավարության մասին, ինչպիսի՞ն եք տեսնում Telecom Armenia-ի զարգացումը կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում: Ուրիշ ի՞նչ կարելի է ակնկալել ընթացիկ տարում:

Չեմ կարող ստույգ ժամկետներ նշել, բայց մենք ռեբրենդինգ կանցկացնենք, և կաշխատենք արդեն TEAM ապրանքանիշի ներքո։ Եվ մեր ռազմավարությունն այսպիսին է, առաջին հերթին, ցանկանում ենք կառուցել մեծ ենթակառուցվածքային ցանց, որը մեզ թույլ կտա տրամադրել տարբեր տեսակի բազմաթիվ ծառայություններ՝ սկսած վճարահաշվարկային համակարգից  և վերջացրած ինտերնետով  և հեռուստատեսությամբ, որոնց միջոցով մտադիր ենք դուրս գալ որակապես նոր մակարդակի: Բացի այդ, այսօր շատ ծառայություններ ստանում ենք արտասահմանից։ Այսինքն, մեր ինժեներների փոխարեն աշխատում են արտասահմանցիները։

Ինչու՞:

Եկեք դա չդիտարկենք ոչ դրական, ոչ էլ բացասական տեսանկյունից ։ Այդպիսին էր ընկերության ռազմավարությունը, քանի որ այն միջազգային ընկերություն էր։ Այժմ մենք աշխատում ենք փոփոխությունների վրա, ինչը տնտեսական տեսանկյունից լավ է, քանի որ տեղական մակարդակում աշխատանքների ծավալի մեծացման շնորհիվ ստեղծվում են նոր աշխատատեղեր։ Եվ մենք, ի դեպ, Հայաստանում միակ հեռահաղորդակցային ընկերությունն ենք, որտեղ վերջերս աշխատակիցների թվի աճ է արձանագրվել՝ մոտ 15 տոկոս, իսկ մեր դեպքում դա 200-250 աշխատատեղ է։ Վստահ եմ, որ այս ամենն իր դրական արդյունքը կտա 1-2 տարվա ընթացքում։

Իսկ նոր ռազմավարությունը չի՞ նախատեսում ստարտափների էկոհամակարգի զարգացում, ինչով նախկինում զբաղվում էր Beeline-ը՝ Beeline Startup Incubator-ի շրջանակում:

ժամանակը ցույց կտա, թե ինչպես կզարգանան ստարտափները։ Բայց այն հիմքը, որը մենք ստեղծում ենք, այո, միջավայր է, որտեղ ստարտափ գաղափարները կարող են կյանքի կոչվել։ Այսինքն, ես խոսում եմ այն մասին, որ առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ համապատասխան միջավայր (environment), որում ստարտափները կարողանան աճել: Ինչու՞ են մեր երկրում ստրատափները դժվարությամբ զարգանում: Միևնույն գաղափարը կարող է աճել Սիլիկոնային հովտում, և տապալվել մեզ մոտ: Դա բացառապես համապատասխան միջավայրի բացակայության պատճառով է։ Որպես հեռահաղորդակցության ընկերություն՝ մենք դա տեսնում ենք ցանցի ձևով: Բայց ժամանակը ցույց կտա։ Հիմա մենք կենտրոնացած ենք այդ գաղափարի վրա, և կարծում ենք, որ ճիշտ ուղղություն է ընտրված։

Իսկ տրանզիտային ծառայություննե՞րը: Ի՞նչ հեռանկարներ կան այդ ուղղությամբ։

Beeline-ը տրանզիտային ծառայություններ է մատուցել նաև նախկինում։ Այսօր տարածաշրջանում մենք ունենք խոշոր գործընկերներ, և վերջին 4-5 ամիսների ընթացքում տրանզիտային ինտերնետ ծառայությունների ծավալներն ու անձնական օգտագործման ինտերնետի ծավալները մի քանի անգամ ավելացել են։ Այսինքն, մենք լրջորեն աճում ենք նաև այդ ուղղությամբ։ Հետագայում նախատեսում ենք զարգացնել նաև բիզնես տվյալների կենտրոնները։ Կան ընկերություններ, որոնք հեռու են ITC-ից, և նրանց ֆինանսական տեսանկյունից ձեռնտու չէ կառուցել տվյալների սեփական կենտրոններ' իրենց իսկ կարիքները բավարարելու համար: Բայց եթե լինի մի մեծ տվյալների կենտրոն, որը տալիս է անհրաժեշտ ամեն ինչ, կարելի է ծառայություններ գնել այնտեղ, ավելի հեշտ ու արագ, հենց նույն ստարտափի համար: Այսպիսով, մենք ցանկանում ենք կառուցել ցանց և տվյալների կենտրոններ, որոնց շրջանակներում կզարգանան cloud ծառայությունները: Քանի որ միջավայրը, որի մասին ես խոսում էի, հենց այդ շղթան է ՝ ցանցային ենթակառուցվածք-տվյալների կենտրոններ-ամպային ծառայություններ (network-data center-clouds)։

Եվ վերջում՝ չեմ կարող Ձեզ չհարցնել Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի մասին՝ ընդհանուր առմամբ։ Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը շուկայում: Ի՞նչ միտումներ կան այսօր։

Հայաստանում հեռահաղորդակցությունը բավական զարգացած ոլորտ է։ Սկսած 4G ծածկույթից՝ վերջացրած օպտիկամանրաթելային ցանցով, բավական առաջ ենք գնացել։ Բացի այդ, մեր առանձնահատկությունն այն է, որ մենք փոքր երկիր ենք, և մեզ մոտ ինչ-որ բան փոխելն ավելի արագ է ստացվում։ Մինչդեռ, օրինակ, Ռուսաստանը, Գերմանիան, հաշվի առնելով իրենց շուկայի չափերն ու ծավալները, նման բան իրենց թույլ տալ չեն կարող։ Միևնույն ժամանակ, մեզ համար հիմնական խնդիրը մնում է շուկայի ծավալը։ Քանի որ մոտ 3 մլն բնակչության առկայության դեպքում մենք վճարունակությանն առնչվող խնդիրներ ունենք։ Ծառայությունների միջին զամբյուղը բավականին փոքր է։ Կանխավճարային բջջային բաժանորդները ամսական վճարում են ընդամենը 1,5-2 հազար դրամ կապի օպերատորներին, տնային ինտերնետային ծառայությունների արժեքը միջին հաշվով կազմում է 4-5 հազար դրամ: Զամբյուղի նման ծավալի  և բնակչության թվի դեպքում դա բարդ է։

Այսօր շատ են խոսում 5G-ի մասին: Դուք ի՞նչ եք մտածում այդ մասին:

Հայաստանի կապի բոլոր երեք օպերատորներն այսօր կարող են հանգիստ աշխատել 4G-ով: Եթե ինձ որևէ մեկն ասի, թե ինչու է մեզ հարկավոր 5G, ես հաճույքով կկառուցեմ այդ ցանցը (ժպտում է – խմբ.): Ինչու՞ մենք պետք է վճարենք մի բանի համար, որի կարիքը չունենք։ 5G ցանցի առավելություններն օգտագործվում են խոշոր արդյունաբերական արտադրություններում, այսօր մենք դրա անհրաժեշտությունը չունենք: Սա փողի անիմաստ վատնում է, որը, ի թիվս այլ բաների, կանդրադառնա նաև գործառնական ծախսերի ավելացման վրա: Իմ կարծիքով, 4G լիովին համապատասխանում է շուկայի պահանջներին և արագության տեսանկյունից նույնպես խնդիրներ չկան։ Բայց եթե 5G-ի անհրաժեշտություն լինի, կարծում եմ՝ կապի բոլոր երեք օպերատորները պատրաստ են այդ ցանցը կառուցեն:

Շնորհակալություն եմ հայտնում հարցազրույցի համար:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Վստահությունն է հաջողված համագործակցության բանալինՎստահությունն է հաջողված համագործակցության բանալին
ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.
Կառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգըԿառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգը
Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետՀայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետ
Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում 
Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթըՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը
Կառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքըԿառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքը
ՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համարՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համար
Համբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններինՀամբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններին
Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԻնչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներից
Կոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերը
«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է
Երիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկԵրիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկ
Երևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցեր
Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբՀայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբ
Հայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակըՀայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակը
Հայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորությունները
Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններինՄինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ
Կորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆԿորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆ
Երևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստԵրևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստ
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովինIDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Հայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերըՀայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերը
Հայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքը
Ադրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճարԱդրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճար
Հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկՀունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկ
Հայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտումՀայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտում
Հայկական Հայկական "Մետալշին" ընկերությունն ընդգրկվել է ԵԱՏՄ արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմի շրջանակներում համատեղ կոոպերացիոն նախագծում
ԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրիԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրի
ԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտ
Լավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասինԼավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասին
Վահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումըՎահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումը
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրելՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրել
Հայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունըՀայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունը
ՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններիցՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններից
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ով
Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջՀայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջ
Հայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմաններըՀայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմանները
Հայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրելՀայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրել
Զեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համարԶեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համար
Արդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքըԱրդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքը
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ ՀայաստանումԻտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
Լոնդոնում պայմանագրերի մշակման աշխատանք կիրականացվի՝ TRIPP նախագծի շրջանակումԼոնդոնում պայմանագրերի մշակման աշխատանք կիրականացվի՝ TRIPP նախագծի շրջանակում
Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրըՀայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրը
Մենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկաՄենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկա
Էկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցելԷկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցել
Արդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմիցԱրդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմից
Ազգային ժողովն ընդունել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծըԱզգային ժողովն ընդունել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծը
2025 թվականին պետական հատվածի գրավչության և մրցունակության բարձրացումը ՀՀ պետական գանձարանին կարժենա լրացուցիչ 9 մլն դոլար2025 թվականին պետական հատվածի գրավչության և մրցունակության բարձրացումը ՀՀ պետական գանձարանին կարժենա լրացուցիչ 9 մլն դոլար
Հայաստանը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումներըՀայաստանը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումները
Ֆրանսիական  Պրոպարկոյի մուտքը բանկի կապիտալ վստահության քվե է Ակբային և ՀայաստանինՖրանսիական  Պրոպարկոյի մուտքը բանկի կապիտալ վստահության քվե է Ակբային և Հայաստանին
Կիբեռանվտանգության ամրապնդումն ու թվային միջավայրի պաշտպանվածությունը շարունակում են մնալ ՀՀ կառավարության առաջնահերթություններիցԿիբեռանվտանգության ամրապնդումն ու թվային միջավայրի պաշտպանվածությունը շարունակում են մնալ ՀՀ կառավարության առաջնահերթություններից
Երկրորդ վարկը՝ մեկ օրում. Հայաստանը մտադիր է 100 մլն եվրոյի վարկային գիծ ստանալ ԶՖԳ-իցԵրկրորդ վարկը՝ մեկ օրում. Հայաստանը մտադիր է 100 մլն եվրոյի վարկային գիծ ստանալ ԶՖԳ-ից
Հայաստանում դիլերների կողմից չօգտագործված էլեկտրամոբիլների ներմուծման քվոտաները կվերաբաշխեն ֆիզիկական անձանց. էկոնոմիկայի նախարարՀայաստանում դիլերների կողմից չօգտագործված էլեկտրամոբիլների ներմուծման քվոտաները կվերաբաշխեն ֆիզիկական անձանց. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրինՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրին
Արդշինբանկը և Visa-ն Ամանորին ընդառաջ cashback արշավ են իրականացնում իրենց քարտապանների համարԱրդշինբանկը և Visa-ն Ամանորին ընդառաջ cashback արշավ են իրականացնում իրենց քարտապանների համար
Հայաստանը փոփոխություններ է կատարում ԶՖԳ հետ վարկային համաձայնագրում ՝ միջոցներն արդեն 2025 թվականին ստանալու համարՀայաստանը փոփոխություններ է կատարում ԶՖԳ հետ վարկային համաձայնագրում ՝ միջոցներն արդեն 2025 թվականին ստանալու համար
«Արմենիան Քարդ»-ը հաղորդում է. ներկայումս Հայաստանի ինտերնետ կապուղիներում տեխնիկական խափանումների հետեւանքով առցանց գործարքները չեն հավաստագրվում«Արմենիան Քարդ»-ը հաղորդում է. ներկայումս Հայաստանի ինտերնետ կապուղիներում տեխնիկական խափանումների հետեւանքով առցանց գործարքները չեն հավաստագրվում
Հայաստանի դեսպանը մասնակցել է Էներգետիկ նորարարության և արհեստական բանականության 6-րդ համաժողովինՀայաստանի դեսպանը մասնակցել է Էներգետիկ նորարարության և արհեստական բանականության 6-րդ համաժողովին
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
11.12.2025
RUB4.82-0.10
USD381.840.02
EUR447.022.81
GBP510.832.55
CAD276.600.98
JPY24.500.14
CNY54.100.05
CHF479.044.91