Հինգշաբթի, 20 Մայիսի 2021 18:10

Քննարկվել են «Կանաչ» ֆինանսավորման միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության արդյունքները

Քննարկվել են «Կանաչ» ֆինանսավորման միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության արդյունքները

Արմինֆո.2021թ-ի մայիսի 19-ին «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցում «Կանաչ Կլիմայի Հիմնադրամի»  ֆինանսավորմամբ իրականացվող «Scaling up green finance practices in Armenia» ծրագրի շրջանակում «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն, որպես ծրագրի համակարգող կազմակերպություն, կազմակերպել էր սեմինար քննարկում ծրագրի երկրոդ փուլի կատարված աշխատանքները ներկայացնելու նպատակով,

որը վերաբերում էր «Կանաչ» ֆինանսավորման ոլորտում միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության և ՀՀ-ում վերջինիս ներդրման հնարավորություններին: Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 40 մասնակիցներ ծրագրի շահառու հաստատություններից (ներկայացուցիչներ ՀՀ Շրջակա Միջավայրի նախարարությունից, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, ՀՀ Կենտրոնական Բանկից, ՀՀ առևտրային բանկերից, ոչ բանկային ֆինանսական հաստատություններից, պետական ու մասնավոր այլ կազմակերպություններից): Միջոցառմանը մասնակցում էին նաև «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը, Ծրագրի կառավարման խորհրդի անդամ՝ ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ տիկին Հասմիկ Ղահրամանյանը և Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչ տիկին Ռուզաննա Գրիգորյանը:

 

«Scaling up green finance practices in Armenia» ծրագիրը մեկնարկը տրվել է շուրջ մեկ տարի առաջ, որի հիմնական առաքելությունն է ՀՀ-ում «կանաչ» ֆինանսավորման ոլորտի հետագա զարգացման խոչընդոտների համապարփակ ուսումնասիրության իրականացնումը, առկա գործիքակազմի ընթացիկ իրավիճակի, իրազեկվածության մակարդակի բարձրացումը և առաջադեմ մեթոդաբանության ներդրումը: Կորոնավիրուսային համավարակի պատճառով ծրագրի առաջին փուլի արդյունքները ներկայացվել են շահառուներին առցանց եղանակով:

 

Ծրագրի երկրոդ փուլի շրջանակներում բոլոր ուսումնասիրություններն իրականացվել են Բրիտանական Globalfields ընկերության միջազգային փորձագետների կողմից, որի շրջանակում կատարվել է  «Կանաչ» ֆինանսավորման միջազգային լավագույն փորձի համապարփակ ուսումնասիրություն, ներկայացվել են լավագույն փորձը ՀՀ-ում ներդնելու վերաբերյալ համապատասխան առաջարկներ: ՀՀ ֆինանսաբանկային ոլորտի ներկայացուցիչների վերապատրաստման համար մշակվել և իրականացվել է 10 օրյա 3 ժամանոց առցանց սեմինարների ծրագիր։ Դասընթացները վարել են հեղինակավոր փորձագետներ այնպիսի միջազգային կառույցներց, ինչպիսիք են Green Climate Fund-ը, UN Environment Programm-ը, Ֆրանսիական արտահանման գործակալությունը, IPC GmbH-ը և այլն․․:

 

Միաժամանակ, տվյալ միջոցառման շրջանակներում ներկայումս նախտեսվում է նախագծել և ծրագրավորել վեբ կայք, որտեղ ՀՀ-ում ծրագրի բոլոր շահառուներին հասանելի կլինեն իրականացված ուսումասիրությունների, սեմինարների և այլ ուղղություններով օգտակար նյութերը։

 

Միջոցառման ընթացքում կատարված աշխատանքների մասին զեկույցով հանդես եկան Globalfields խորհրդատվական ընկերության կայուն ֆինանսների բիզնեսի զարգացման տնօրեն պրն Անդրեաս Բիերմանը /ով միջոցառմանը մասնակցում էր առցանց եղանակով/ և Ծրագրի փորձագետ Տիգրան Սուքիասյանը, ովքեր մանարամասն ներկայացրին միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունների արդյունքները և ՀՀ-ում դրանց ներդրման ուղղությամբ արված առաջարկները: Բանախոսները կարևորեցին միջազգային լավագույն փորձի ներդրումը ՀՀ-ում, ինչը թույլ կտա ապահովել տվյալ ոլորտի զարգացումը, այդ թվում՝ գործուն գործիքակազմի ստեղծումն ու միջազգային կառույցներից և ներդրողներից մատչելի ներդրումների ներգրավումը:

 

Հաշվի առնելով այդ ոլորտի նկատմամբ չափազանց մեծ հետաքրքրությունները միջոցառման ընթացքում մասնակիցներն առկա խնդիրների վերաբերյալ բարձրացրին բազմաթիվ հարցեր, իսկ բանախոսները, պարոն Գևորգ Մաչանյանը, տիկին Հասմիկ Ղահրամանյանը և տիկին Ռուզաննա Գրիգորյանը պատասխանեցին հարցերին և ներկայացրեցին զարգացման ուղղությամբ իրենց մոտեցումները:

 

Ամփոփելով սեմինար քննարկման արդյունքները՝ «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը արձանագրեց, որ հաջողություններ գրանցելու համար բոլոր կողմերը պետք է ցուցաբերեն չափազանց մեծ ակտիվություն և նախաձեռնողականություն ու միասնական գործադրեն իրենց բոլոր ջանքերը այդ ուղղությամբ՝ նույնիսկ մինչև այս ծրագրի ավարտական արդյունքների ամփոփումը:  Կանաչ ֆինանսավորման ոլորտի ներկայիս հնարավորությունների լիարժեք օգտագործումը և դրա արդյունքում չափազանց մատչելի ֆինանսական ռեսուրսների ներգրավումը  և ՀՀ կառավարության, և ՀՀ կենտրոնական բանկի և շահառու ֆինանսական կազմակերպությունների համար ունեն չափազանց շահեկան նշանակություն: Պարոն Մաչանյանը հայտնեց իր պատրաստակամությունը հետագայում նման սեմինար քննարկումների շարունակական կազմակերպման` խնդիրների առարկայական քննարկման և լուծման նպատակով:  

 

Միջոցառման ընթացքում դասընթացի մասնակիցներին շնորհվեցին նաև հաջող մասնակցության հավաստագրեր:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայ-իրանական Հայ-իրանական "Նորավան" ենթակայանի տեխնիկական հագեցվածությունը կապահովվի 2025 թվականի ընթացքում
Սեպտեմբերի 23-27-ը Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դոլարով եւ եվրոյով գործարքների էական աճն ուղեկցվել է ռուբլով գործարքների անկմամբՍեպտեմբերի 23-27-ը Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դոլարով եւ եվրոյով գործարքների էական աճն ուղեկցվել է ռուբլով գործարքների անկմամբ
Նախարար. հանքարդյունաբերության ոլորտը հանրապետությունում ունի զարգացման և տնտեսական աճի խթանման էական հեռանկարներՆախարար. հանքարդյունաբերության ոլորտը հանրապետությունում ունի զարգացման և տնտեսական աճի խթանման էական հեռանկարներ
Երևանում քննարկվել է ՀԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում զբոսաշրջային կլաստերների ընդլայնման հնարավորությունըԵրևանում քննարկվել է ՀԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում զբոսաշրջային կլաստերների ընդլայնման հնարավորությունը
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Արդշինբանկի աջակցությամբ բացել է «Փարիզյան հանդիպումներ» ցուցադրությունը   Կոմիտասի թանգարան-ինստիտուտը ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Արդշինբանկի աջակցությամբ բացել է «Փարիզյան հանդիպումներ» ցուցադրությունը  
Հայաստանի տնտեսության աճի բարձր տեմպեր ապահովող գործոնները, գործնականում, լիովին չեզոքացվել են.  «Լույս» հիմնադրամՀայաստանի տնտեսության աճի բարձր տեմպեր ապահովող գործոնները, գործնականում, լիովին չեզոքացվել են.  «Լույս» հիմնադրամ
ՊԵԿ. սեպտեմբերի 27-ի դրությամբ էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 454 հատՊԵԿ. սեպտեմբերի 27-ի դրությամբ էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 454 հատ
Հայաստանի ՀՆԱ-ում կապիտալ ծախսերի բաժինը 2025 թվականին կհասնի 6,6 տոկոսի․պետբյուջեի նախագիծՀայաստանի ՀՆԱ-ում կապիտալ ծախսերի բաժինը 2025 թվականին կհասնի 6,6 տոկոսի․պետբյուջեի նախագիծ
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը բարձր է գնահատել երկրում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքներըԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը բարձր է գնահատել երկրում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքները
Էկոնոմիկայի նախարարությունում Ամունդի-ԱԿԲԱ-ի հետ քննարկել են կապիտալի շուկայի զարգացման հարցերԷկոնոմիկայի նախարարությունում Ամունդի-ԱԿԲԱ-ի հետ քննարկել են կապիտալի շուկայի զարգացման հարցեր
Երեք ամսում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 17.2 մլրդ դրամի ստվերային շրջանառություն
«Վերին Լարս» անցակետում կկառուցվի ծանրաքաշ տրանսպորտի 700 տեղանոց կայանատեղի«Վերին Լարս» անցակետում կկառուցվի ծանրաքաշ տրանսպորտի 700 տեղանոց կայանատեղի
Երևանում կանցկացվի Երևանում կանցկացվի "ԵԱՏՄ 10 տարի" խորհրդաժողովը
ՎԶԵԲ-ը 2024 և 2025 թվականների համար Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը պահպանել է 6,2% և 4,8% մակարդակումՎԶԵԲ-ը 2024 և 2025 թվականների համար Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը պահպանել է 6,2% և 4,8% մակարդակում
Առաջիկա տարիներին Հայաստանի արդյունաբերության արտադրողականությունը նախատեսվում է ավելացնել 100% - ովԱռաջիկա տարիներին Հայաստանի արդյունաբերության արտադրողականությունը նախատեսվում է ավելացնել 100% - ով
Գևորգ Պապոյանը պարզաբանել է ցորենի արտադրության խթանման պետական աջակցության դադարեցման պատճառը. դա շահութաբեր չէԳևորգ Պապոյանը պարզաբանել է ցորենի արտադրության խթանման պետական աջակցության դադարեցման պատճառը. դա շահութաբեր չէ
«2024թ. պետբյուջեում արձանագրված որոշակի ռիսկեր նյութականացվել են». որքան հարկ են նախատեսում հավաքել ՀՀ իշխանությունները«2024թ. պետբյուջեում արձանագրված որոշակի ռիսկեր նյութականացվել են». որքան հարկ են նախատեսում հավաքել ՀՀ իշխանությունները
Տնտեսական փուչիկը մեծացավ և հօդս ցնդեց. փորձագետը՝ Հայաստանի ՀՆԱ աճի սպասումների և իրականության մասինՏնտեսական փուչիկը մեծացավ և հօդս ցնդեց. փորձագետը՝ Հայաստանի ՀՆԱ աճի սպասումների և իրականության մասին
Հարմարավետ ճամփորդություններ IDBank-ի պրեմիում քարտերովՀարմարավետ ճամփորդություններ IDBank-ի պրեմիում քարտերով
2025 թվականի վերջին Հայաստանի պետական պարտքը կհասնի ՀՆԱ-ի 55,8 տոկոսին. բյուջեի նախագիծ2025 թվականի վերջին Հայաստանի պետական պարտքը կհասնի ՀՆԱ-ի 55,8 տոկոսին. բյուջեի նախագիծ
Էկոնոմիկայի նախարարը համաձայն չէ, որ Վերին Լարսում բարդ իրավիճակ էԷկոնոմիկայի նախարարը համաձայն չէ, որ Վերին Լարսում բարդ իրավիճակ է
Վրաստան-Հայաստան սահմանին 700 բեռնատարի կուտակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՊԵԿՎրաստան-Հայաստան սահմանին 700 բեռնատարի կուտակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՊԵԿ
Ամերիաբանկը EMERGE միջազգային տեխնոլոգիական համաժողովի գործընկերԱմերիաբանկը EMERGE միջազգային տեխնոլոգիական համաժողովի գործընկեր
ԱՄՆ կառավարությունը 130 մլն դոլարով կավելացնի Հայաստանին տրամադրվող դրամաշնորհային օգնության չափը՝ այն հասցնելով 250 մլն դոլարիԱՄՆ կառավարությունը 130 մլն դոլարով կավելացնի Հայաստանին տրամադրվող դրամաշնորհային օգնության չափը՝ այն հասցնելով 250 մլն դոլարի
«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան–Վոլգոգրադ-Երևան երթուղով«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան–Վոլգոգրադ-Երևան երթուղով
Կառավարությունը հավանություն է տվել է ՀՀ  2025թ. պետբյուջեի մասին օրենքի նախագծինԿառավարությունը հավանություն է տվել է ՀՀ  2025թ. պետբյուջեի մասին օրենքի նախագծին
ԱՄՆ ՄԶԳ-ն աշխատում է Կոնգրեսի, ԱՄՆ պետքարտուղարության հետ, որպեսզի Հայաստանին տրվի 20 միլիոն դոլար` ուղղված կիբեր, սահմանային և էներգետիկ անվտանգության խթանմանը. ՓաուերԱՄՆ ՄԶԳ-ն աշխատում է Կոնգրեսի, ԱՄՆ պետքարտուղարության հետ, որպեսզի Հայաստանին տրվի 20 միլիոն դոլար` ուղղված կիբեր, սահմանային և էներգետիկ անվտանգության խթանմանը. Փաուեր
Հայաստանը հպարտանում է, որ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ոլորտում օրինակելի է շատ երկրների համար. փոխվարչապետՀայաստանը հպարտանում է, որ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ոլորտում օրինակելի է շատ երկրների համար. փոխվարչապետ
«Մի դրամի ուժը»՝ SIA-ի սոցիալական ձեռներեցության զարգացման գաղափարի աջակից«Մի դրամի ուժը»՝ SIA-ի սոցիալական ձեռներեցության զարգացման գաղափարի աջակից
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը շարունակում է աճել արդյունաբերական արտադրության երկնիշ աճի ֆոնինՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը շարունակում է աճել արդյունաբերական արտադրության երկնիշ աճի ֆոնին
Հայաստանում բոլոր ավիափոխադրողների համար կսահմանվեն ուղևորների, թռիչքային և սպասարկող անձնակազմի ապահովագրության նվազագույն պահանջներՀայաստանում բոլոր ավիափոխադրողների համար կսահմանվեն ուղևորների, թռիչքային և սպասարկող անձնակազմի ապահովագրության նվազագույն պահանջներ
Ամերիկյան ընկերությունը 5,5 մլրդ դրամ կներդնի ՀԷԿ-երի Որոտանի կասկադի արդիականացման համարԱմերիկյան ընկերությունը 5,5 մլրդ դրամ կներդնի ՀԷԿ-երի Որոտանի կասկադի արդիականացման համար
Նույնիսկ եթե անդամ չդառնալ, բայց օգտագործել հնարավորությունները․Թունյանը՝ BRICS-ում Հայաստանի հեռանկարների մասինՆույնիսկ եթե անդամ չդառնալ, բայց օգտագործել հնարավորությունները․Թունյանը՝ BRICS-ում Հայաստանի հեռանկարների մասին
Ադրբեջանից գազի գնումը համապատասխանում է երկրի շահերին. Բաբկեն ԹունյանԱդրբեջանից գազի գնումը համապատասխանում է երկրի շահերին. Բաբկեն Թունյան
Որևէ ընկերության ազգայնացումը ՀՀ կառավարության ծրագրերի մեջ չի մտնում.  Բակեն ԹունյանՈրևէ ընկերության ազգայնացումը ՀՀ կառավարության ծրագրերի մեջ չի մտնում.  Բակեն Թունյան
Ասիական զարգացման բանկը վերանայել է Հայաստանի 2024 թվականի ՀՆԱ-ի կանխատեսումը ՝5.7%-ից մինչև 6.0%Ասիական զարգացման բանկը վերանայել է Հայաստանի 2024 թվականի ՀՆԱ-ի կանխատեսումը ՝5.7%-ից մինչև 6.0%
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-օգոստոսին դանդաղել է մինչև 9 տոկոսՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-օգոստոսին դանդաղել է մինչև 9 տոկոս
ԱՏՁՄ-ը և CSIE-ն կմիավորեն ջանքերը ՝ Հայաստանի տեխնոլոգիական հատվածում միջազգային մասնագետներ ներգրավելու համար. ստորագրվել է հուշագիրԱՏՁՄ-ը և CSIE-ն կմիավորեն ջանքերը ՝ Հայաստանի տեխնոլոգիական հատվածում միջազգային մասնագետներ ներգրավելու համար. ստորագրվել է հուշագիր
2024 թվականի հոկտեմբերից կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը կբարձրացվի մինչեւ 12%2024 թվականի հոկտեմբերից կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը կբարձրացվի մինչեւ 12%
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ԱՄԿ-ի հետ ՀՀ-ում արցախցիների ֆորմալ զբաղվածության ապահովման ծրագրային նախաձեռնություններըԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ԱՄԿ-ի հետ ՀՀ-ում արցախցիների ֆորմալ զբաղվածության ապահովման ծրագրային նախաձեռնությունները
Converse Markets-ի օգտատերերի թիվն աճել է երկու անգամConverse Markets-ի օգտատերերի թիվն աճել է երկու անգամ
Սփյուռքից 35 ստարտափ է մասնակցել  Սփյուռքից 35 ստարտափ է մասնակցել  "Ներուժ 5.0" ծրագրին
Կրկին «ռուսական գործոնը». վերջին 3 տարում Հայաստանում գրանցված աշխատատեղերի թիվն աճել է մոտ 107 հազարովԿրկին «ռուսական գործոնը». վերջին 3 տարում Հայաստանում գրանցված աշխատատեղերի թիվն աճել է մոտ 107 հազարով
Հայաստանում է Հայաստանում է "Ամերիկյան մրցունակության փոխանակում" մեկշաբաթյա ծրագիրը
OVIO-ն ինովացիոն կրթության կողքին` Ռոբոտների միջազգային օլիմպիադայի շրջանակումOVIO-ն ինովացիոն կրթության կողքին` Ռոբոտների միջազգային օլիմպիադայի շրջանակում
Իդրամը հայտարարել է QR-ենթակառուցվածքը բացելու մասին․ Իդրամը բոլորի համար էԻդրամը հայտարարել է QR-ենթակառուցվածքը բացելու մասին․ Իդրամը բոլորի համար է
Երևանում ներկայացրել են կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքըԵրևանում ներկայացրել են կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը
Ինչպե՞ս կազդի ԱՄՆ ԴՊՀ-ի հաշվառման տոկոսադրույքի իջեցումը Հայաստանի կենսաթոշակային հիմնադրամների եկամտաբերության վրաԻնչպե՞ս կազդի ԱՄՆ ԴՊՀ-ի հաշվառման տոկոսադրույքի իջեցումը Հայաստանի կենսաթոշակային հիմնադրամների եկամտաբերության վրա
Հայաստանի պարտադիր կենսաթոշակային հիմնադրամների կողմից կառավարվող ակտիվների ծավալը հասել է 2,2 մլրդ եվրոյի կամ երկրի ՀՆԱ-ի 10%-ինՀայաստանի պարտադիր կենսաթոշակային հիմնադրամների կողմից կառավարվող ակտիվների ծավալը հասել է 2,2 մլրդ եվրոյի կամ երկրի ՀՆԱ-ի 10%-ին
Ամունդի-Ակբա-ն պատրաստ է աջակցել Հայաստանում համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրման գործընթացինԱմունդի-Ակբա-ն պատրաստ է աջակցել Հայաստանում համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրման գործընթացին
Էլեկտրամոբիլ և այլ նվերներ Կոնվերս Բանկի խրախուսման արշավի շրջանակումԷլեկտրամոբիլ և այլ նվերներ Կոնվերս Բանկի խրախուսման արշավի շրջանակում
Հայաստանի բիլինգային օպերատոր Հայաստանի բիլինգային օպերատոր "Telcell" - ը IPO է դուրս եկել 1.540 մլրդ դրամ թողարման ծավալով
Վրաստանում արդեն պատրաստ է Ախալցխան Բաթումին կապող 31 կմ ճանապարհահատվածըՎրաստանում արդեն պատրաստ է Ախալցխան Բաթումին կապող 31 կմ ճանապարհահատվածը
ՊԵԿ-ը ՀՀ ժամանող քաղաքացիներին հորդորում է Հայաստան տեղափոխել միայն իրենց կողմից ձեռք բերված իրենց  պատկանող նոր բջջային հեռախոսներՊԵԿ-ը ՀՀ ժամանող քաղաքացիներին հորդորում է Հայաստան տեղափոխել միայն իրենց կողմից ձեռք բերված իրենց  պատկանող նոր բջջային հեռախոսներ
Շոշափելի խնդիրներ տեղական արտադրողի համար, բայց օգուտ վերջնական սպառողի համար. անտեսանելի սպառնալիքներ. Անտեսանելի սպառնալիքներ՝ Թուրքիայի հետ սահմանի բացման առասպելներն ու իրականությունըՇոշափելի խնդիրներ տեղական արտադրողի համար, բայց օգուտ վերջնական սպառողի համար. անտեսանելի սպառնալիքներ. Անտեսանելի սպառնալիքներ՝ Թուրքիայի հետ սահմանի բացման առասպելներն ու իրականությունը
Հայաստանն ընտրության առջեւ է ատոմային էներգետիկայի հետագա զարգացման հարցումՀայաստանն ընտրության առջեւ է ատոմային էներգետիկայի հետագա զարգացման հարցում
Հայաստանն ու ԱԷՄԳ-ը 2024-2029թթ. համագործակցության մասին շրջանակային փաստաթուղթ են ստորագրելՀայաստանն ու ԱԷՄԳ-ը 2024-2029թթ. համագործակցության մասին շրջանակային փաստաթուղթ են ստորագրել
ՏԿԵ նախարարությունը բանակցություններ է վարում 2025 թվականին Նյու Յորքի եւ Լոս Անջելեսի ուղղությամբ ուղիղ ավիաչվերթներ գործարկելու շուրջՏԿԵ նախարարությունը բանակցություններ է վարում 2025 թվականին Նյու Յորքի եւ Լոս Անջելեսի ուղղությամբ ուղիղ ավիաչվերթներ գործարկելու շուրջ
Կառավարությունում քննարկվել է Նորագյուղ թաղամասի կառուցման նախագծի հայեցակարգըԿառավարությունում քննարկվել է Նորագյուղ թաղամասի կառուցման նախագծի հայեցակարգը
ՀԾԿՀ. Հայաստանի էլցանցերի հին բաժանորդները պարտավոր չեն վճարել նոր սպառողների միացման համարՀԾԿՀ. Հայաստանի էլցանցերի հին բաժանորդները պարտավոր չեն վճարել նոր սպառողների միացման համար
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
27.09.2024
RUB4.17-0.01
USD387.32-0.13
EUR432.440.24
GBP518.620.21
CAD287.39-0.33
JPY27.040.20
CNY55.24-0.02
CHF459.072.01