Երկուշաբթի, 24 Մայիսի 2021 17:42

Էներգախնայողություն. Պայքարում ենք մթնոլորտի աղտոտման դեմ

Էներգախնայողություն. Պայքարում ենք մթնոլորտի աղտոտման դեմ

Արմինֆո.Մասնագետները պարզել են, որ 2020թ մթնոլորտ արտանետված ածխաթթու գազի քանակը, 2019-ի համեմատ, նվազել է 2,4 մլրդ տոննայով՝ մոտ 7 տոկոս: Դիտարկումների ողջ ժամանակահատվածում սա ամենափոքր ցուցանիշն է: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Earth System Science Data    հեղինակավոր գիտական ամսագրում:

 

Միաժամանակ,Կորոնավիրուսի շրջանում СО2  -ի  արտանետումները՝ բացարձակ արտահայտությամբ մի քանի անգամ գերազանցել են 2009թ.,1981թ., եւ 1992թ. տնտեսական ճգնաժամերի հետեւանքով արտանետումները: Այնինչ <<մենք կարող ենք կայունացնել Երկրագնդի կլիման, եթե արտանետումների համաշխարհային ծավալը մոտ լինի զրոյին>>:

 

Արտանետումների ծավալում մեծ է արդյունաբերության, տրանսպորտային փոխադրումների,  էներգետիկայի մասնաբաժինը: Օրինակ, որոշ տվյալներով,  էներգիայի կամ ջերմության արտադրության ժամանակ  մեկ տոննա մեթանի այրումից մթնոլորտ  28 տոննա СО2 է արտանետվում:

 

Մենք, գուցե, չենք կարող ազդել արդյունաբերության ոլորտում որոշումների կայացման վրա, բայց կարող ենք ստանձնել պատասխանատվություն՝ որպես անձ, նախապատվություն տալով էլեկտրամոբիլներին կամ մետրոյին, հեծանիվին, անցնելով էներգախնայողության:

 

Էլեկտրաէներգիայի սպառման կրճատումը կարող է դառնալ Կլիմայի փոփոխության եւ Գլոբալ տաքացման դեմ պայքարի բավականին գործուն միջոց: Ավելին, մենք կարող ենք կրճատել ծախսեր՝ միաժամանակ դուրս չգալով հարմարավետության գոտուց:

 

Եվ այսպես,

- Համակարգչային տեխնիկա գնելիս նախապատվություն տվեք նոթբուքերին: Դրանք սպառում են 20-50 Վտ էլեկտրաէներգիա, երբ համակարգչի ծախսը կազմում է 60-200 Վտ: Պատճառն այն է, որ նոթբուքերը աշխատում են մարտկոցով/լիցքավորիչով, իսկ համակարգիչը միշտ միացված պիտի լինի էներգիայի սնուցման աղբյուրին:

-Ջնջեք հին էլեկտրոնային նամակները: Դրանց գերակշող մասը սպամ է, որոնց պահման համար ողջ աշխարհում  33 մլրդ կՎտ/ժամ էլեկտրաէներգիա է ծախսվում:  Նշենք, որ այդքան էներգիա արտադրելու ժամանակ մթնոլորտ կարտանետվի 20 մլն տոննա ածխաթթու գազ:

- Տունը նորոգելիս օգտվեք էներգաարդյունավետ, ջերմամեկուսիչ շինանյութից, եվրոդուռ-լուսամուտներ տեղադրեք,  գնեք լուսադիոդային լամպեր եւ էներգախնայողական տեխնիկա: Հիշեք՝ էներգախնայողության ամենաբարձր՝  A+++ կարգի սառնարանը  ժամում  ծախսում է  22 Վտ-ից պակաս էներգիա, իսկ ամենացածր G կարգինը՝ 150 Վտ/ժամից ավելի:

-Օգտվեք վերականգնվող էներգետիկայի աղբյուրներից՝ արեւային վահանակներ տեղադրեք:

Կոնվերս Բան, ի թիվս հիփոթեքային այլ վարկատեսակների, առաջարկում է նաեւ էներգաարդյունավետ վարկավորում՝ մրցունակ պայմաններով:

Մանրամասները՝ https://www.conversebank.am/hy/armenian-resident/