Արմինֆո.Կոնվերս բանկը՝ Վիզա միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ գործակցության շրջանակում հայտարարում է հերթական ակցիայի մեկնարկի մասին: Ակցիայի շրջանակում՝ 2020թ հունիսի մեկից մինչեւ օգտոստոսի 31-ը, Բանկի Վիզա քարտապանները յուրաքանչյուր անկանխիկ գործարքի համար կկուտակեն միավորներ՝ «ոսկիներ»: Ամենաշատ ոսկի կուտակած հաճախորդները կստանան արժեքավոր նվերներ՝ մասնավորապես.
- ամենաշատ ոսկու միավորներ հավաքած առաջին 10 քարտապանները կստանան 10 գրամանոց ոսկու ստանդարտացված ձուլակտորներ(հարգը 999.9),
-իսկ ոսկու միավորների քանակով 11-50 հորիզոնականները զբաղեցրածները՝ 5 գրամանոց ոսկու ստանդարտացված ձուլակտորներ(հարգը 999.9):
Նշենք, որ Կոնվերս Բանկը Վիզա միջազգային վճարահաշվարկային համակարգի լիիրավ անդամ է 2002թ-ից:
Վերջին տարիներին համագործակցության շրջանակում Բանկն իրականացրել է մի շարք հաջողված ակցիաներ, որոնց շրջանակում Կոնվերս Բանկի վիզա քարտապանները ոչ միայն օգտվել են քեշբեքի հնարավորությունից, այլեւ ստացել են արժեքավոր նվերներ՝ այդ թվում iPhone 7 հեռախոսներ/2018թ/, հանգիստը 10 եվրոպական քաղաքներում՝ Փարիզ, Բարսելոն, Լիսաբոն, Բուդապեշտ, Պրահա, Հռոմ ,Վիենա, Աթենք, Ամստերդամ, Բեռլին անցկացնելու ուղեգրեր/2019թ/, սպորտային արժեքավոր նվերներ/ 2020թ/:
Մանրամասները՝ https://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2021/05/31/visapromotion/
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |