Չորեքշաբթի, 2 Հունիսի 2021 14:06
Նաիրա Բադալյան

Այն մասին, որ Մեղրիում կառուցվում է նոր մաքսային տերմինալ, եւ՝ թե ով է այն կառուցում, ՊԵԿ նախագահը տեղեկացել է լրագրողներից

Այն մասին, որ Մեղրիում կառուցվում է նոր մաքսային տերմինալ, եւ՝ թե ով է այն կառուցում, ՊԵԿ նախագահը տեղեկացել է լրագրողներից

Արմինֆո. ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը տեղեկություններ չունի այն մասին, որ Մեղրիում կառուցվում է նոր մաքսային տերմինալ, և որ այն կառուցում է "ՍԻԼ" կոնցեռնի նախագահ, գործարար Խաչատուր Սուքիասյանը։ Այդ մասին նա հաղորդել է հունիսի 2-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։

 

ՊԵԿ-ի ղեկավարին միայն տեղեկացրել են, որ Մեղրիի մաքսային պահեստի լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին ակտը, կապված հարկատուների բացահայտած "իր գործունեության հետ անհամատեղելի" խախտումների հետ, բողոքարկվել է դատարանում: "Ես տեղեկություն չունեմ այն մասին,  արդյոք տերմինալը կառուցվում է թե ոչ, կամ՝  ով է այն կառուցում։ Ճիշտն ասած ՝ այդ մասին իմացա ձեզանից", - ասել է Հովհաննիսյանը։

 

Ինչպես պարզաբանել է գլխավոր հարկայինը, չկա ընթացակարգ, որը կառուցապատողին պարտավորեցնի ՊԵԿ-ին տեղեկացնել իր ծրագրերի մասին: "Հնարավոր է, որ նման նախաձեռնություն լինի, տերմինալը կառուցեն, վերջում դիմեն ՊԵԿ-ին թույլտվություն ստանալու համար", - ասել է Հովհաննիսյանը, ընդգծելով, որ այս պահին ոչ ոք նման փաստաթուղթ ստանալու համար չի դիմել գերատեսչություն:

 

Մինչդեռ, ինչպես հաղորդել են Հայաստանում ԵՄ գրասենյակից, Սյունիքի մարզ այցի երկրորդ օրը Հայաստանում Եվրոպական միության գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն այցելել է Մեղրի: Հայ-իրանական պետական սահմանին դեսպանը հանդիպել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ուղղությամբ նախատեսվող աշխատանքները, որոնք ԵՄ կողմից ֆինանսավորվում են՝ ՎԶԵԲ-ի հետ համագործակցությամբ: Վիկտորինն ընդգծել է ԵՄ-ի, ՎԶԵԲ-ի եւ Հայաստանի քաղաքացիների համար փոխկապակցվածության այս առանցքային ծրագրի կարեւորությունը: Կողմերը պայմանավորվել են սկսել հսկիչ անցագրային կետի կառուցումն առաջիկայում։

 

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անվտանգության ծառայության տասնյակ աշխատակիցների ուղեկցությամբ այցելել էր Սյունիք։ Նրան այնքան էլ" բարյացակամ " չէին դիմավորել Ագարակում, Մեղրիում և Քաջարանում։ Արդեն Կապանում խորհրդակցության ժամանակ նա ուժային կառույցների ղեկավարներին հանձնարարել էր խստորեն պատժել բոլոր մեղավորներին։ Դրան հաջորդեցին Սյունիքի համայնքների ղեկավարների ձերբակալությունները։ Մասնավորապես, Սյունիքում բողոքի ակցիաներ կազմակերպելու համար Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար։ Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել նրա ձերբակալությունը, եւ նա ազատ է արձակվել։ Ապրիլի 22-ին կասեցվել է "Ագարակ" մաքսային պահեստի լիցենզիան, որը սպասարկում է "Մեղրի" մաքսակետը եւ պատկանում է Զաքարյանի ընտանիքին: Ապրիլի 28 - ին  "Իմ քայլը" խորհրդարանական դաշինքը օրենսդրական նախաձեռնության միջոցով վերացրեց "Ագարակ" մաքսային պահեստին տրամադրված արտոնությունը, այդպիսով, ըստ իշխանամետ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի, վերացնելով "մեկ անձի մենաշնորհը, որը նրան ժամանակին տրվել էր օրենքով": Ապրիլի 26-ին "PARA TV" - ի տնօրեն, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը, քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է ՊԵԿ քննչական վարչությունում։ Ապրիլի 30 - ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Պետական վերահսկողական ծառայության պետ Տիգրան Ուլիխանյանը հաղորդել է, որ վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացնում Սյունիքի մարզում, սակայն աշխատանքները ոչ մի ընդհանուր բան չունեն Փաշինյանի ՝ Սյունիք կատարած այցին շուրջ զարգացումների հետ։ "Ուսումնասիրություններն սկսվել են դեռեւս վարչապետի այցից առաջ եւ ուղղակի կապ չունեն վարչապետի այցի հետ", - վստահեցրել է նա: