
Արմինֆո.Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի /ՎԶԵԲ/ ֆինանսական հաստատությունների գծով գործադիր տնօրեն Ֆրենսիս Մալիժը 2020թ. ՎԶԵԲ-ի մարտահրավերների, ճգնաժամից հետո համաշխարհային տնտեսության վերականգնման, Հայաստանում բանկային համակարգի ներկա վիճակի և Ամերիաբանկի հետ արդյունավետ համագործակցության մասին:
«Աշխարհը ճգնաժամային իրավիճակում է, և տեղաբաշխողը պետք է կարողանա պատշաճ կերպով ներգրավել ներդրողներին: Միևնույն ժամանակ անհրաժեշտ են ամուր հիմքեր, որոնք իմ կարծիքով կարելի է բաժանել 2 խմբի. առաջինը կապիտալի նվազագույն չափն է, և Ամերիային հաջողվում է ապահովել այն, ինչը հեշտ չէ, քանի որ Հայաստանի շուկան մեծ չէ: Իրականում նրանք կարող են մի շարք ներդրողների առաջարկել իրենց բաժնետոմսերը, և դա կդառնա բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում միջազգային ասպարեզում: Եվ խնդիրը միայն չափը չէ, կարևոր է նաև որակը: Ամերիան ունի հիանալի ղեկավար կազմ, առաջարկում է լավ պրոդուկտներ, ունի հաճախորդների մեծ բազա և, հետևաբար, իմ կարծիքով, պատրաստ է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման»:
RUB | 4.83 | -0.01 |
USD | 379.42 | -0.91 |
EUR | 441.46 | -1.78 |
GBP | 509.18 | -2.44 |
CAD | 272.94 | -0.93 |
JPY | 23.94 | -0.03 |
CNY | 54.46 | -0.08 |
CHF | 473.98 | -0.84 |

