Շաբաթ, 5 Հունիսի 2021 00:57

Նոր հնարավորություն բիզնեսի համար

Նոր հնարավորություն բիզնեսի համար

Արմինֆո.Բիզնեսի զարգացմանը նպաստելու համար ԱԳԲԱ Լիզինգը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել գրասենյակային տարածքներ՝ լիզինգի ճկուն պայմաններով:

«Մեր առաջարկը հնարավորություն է ընձեռում գրասենյակային տարածքի վարձակալության փոխարեն ձեռք բերել այն և դառնալ սեփականատեր: Ինչպես վարձակալության պարագայում, մեր առաջարկի դեպքում ևս գնորդը կատարելու է ամսական մարումներ, սակայն, ի տարբերություն վարձակալության, մարումների հաջող իրականացման դեպքում վերջինս դառնում է գույքի սեփականատեր»,- նշում են կազմակերպությունից:

            ԱԳԲԱ Լիզինգի և Capital Build ընկերության համագործակցության արդյունքում այժմ հնարավոր է  լիզինգի միջոցով ձեռք բերել գրասենյակային տարածքներ՝ հետևյալ պայմաններով՝

  • կանխավճար՝  սկսած 20%-ից,
  • լիզինգի ժամկետ՝ 6-180 ամիս: