Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՄԵԳՆԱ» ՍՊԸ-ն համատեղ հաճախորդներին են առաջարկում ձեռք բերել Renault մակնիշի ավտոմեքենաներ՝ վարկավորման աննախադեպ շահավետ պայմաններով:
«ՄԵԳՆԱ» ընկերությունը հայկական շուկայում հանդիսանում է Renault ապրանքանիշի ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչը 2004թ․-ից, զբաղվում է մեքենաների և պահեստամասերի վաճառքով, ինչպես նաև ներմուծվող ավտոմեքենաների երաշխիքային և ետերաշխիքային սպասարկմամբ:
ՎՏԲ-Հայաստան Բանկի և «ՄԵԳՆԱ» ընկերության ավտովարկավորման համատեղ ծրագրի շրջանակներում վարկ ստանալու գործընթացն առավելագույնս պարզեցված է և հարմար: Վարկային հայտը ներկայացվում է անմիջապես ավտոսրահում, և կարիք չկա այցելելու Բանկի մասնաճյուղեր: Վարկի տրամադրման որոշումն ընդունվում է մի քանի ժամվա ընթացքում: Ավտոմեքենայի առքուվաճառքի գործարքն իրականացվում է անմիջապես ավտոսրահի և հաճախորդի միջև, ինչից հետո հաճախորդը կարող է հեռանալ սրահից արդեն իսկ իր նոր ավտոմեքենայով՝ չսպասելով վարկի տրամադրմանը:
Ավտովարկը տրամադրվում է սկսած ընդամենը 10% կանխավճարից, տարեկան 9,6% - 11,6% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 12,5% -17%): Վարկը տրամադրվում է 1-28 միլիոն ՀՀ դրամի գումարի չափով: Ավտովարկի հայտ կարող են ներկայացնել 21-ից 65 տարեկան ՀՀ բոլոր ռեզիդենտները: Վարկային հայտի դիտարկման միջնորդավճար նախատեսված չէ (գործում են վարկի տրամադրման և սպասարկման այլ միջնորդավճարներ):
Ձևակերպելով ավտովարկ՝ հաճախորդը ստանում է ԿԱՍԿՈ ապահովագրություն ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից:
Առավել մանրամասն տեղեկատվություն այս վարկատեսակի մասին կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.am/am/credits/vygodnye-usloviia-avtokreditovaniia-s-renault-armenia, Բանկի մասնաճյուղերից կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով, ինչպես նաև այցելելով ավտոսրահի պաշտոնական կայք՝ www.renault.am կամ զանգահարելով +374-10-24-75-99 հեռախոսահամարով:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |