Երեքշաբթի, 15 Հունիսի 2021 12:25
Կարինա Մելիքյան

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 6 տոկոսից մինչեւ 6,5 տոկոս%  

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 6 տոկոսից մինչեւ 6,5 տոկոս%   

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 0.5 տոկոսային կետով՝ 6%-ից մինչեւ 6.5%: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, այդ որոշումն ընդունվել է հունիսի 15-ին Կենտրոնական բանկի խորհրդի նիստում:

 

Ըստ այդմ, 0,5 տոկոսային կետով բարձրացվել են նաեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 7,5%-ից մինչեւ  8.0%, եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 4,5%-ից մինչեւ 5.0%:

 

ԿԲ խորհրդի այս որոշման մանրամասն հիմնավորումն այսօր (ժամը 15:30 - ին) մամուլի ասուլիսում կներկայացնի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

 

Նշենք, որ 2021 թվականին սա վերաֆինանսավորման տոկոսադրույքի արդեն երրորդ վերանայումն է՝ բարձրացման ուղղությամբ: Առաջին անգամ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է փետրվարի 2-ին՝  5,25%-ից մինչեւ 5,5%: Դրան համապատասխան՝ 0,25 տոկոսային կետով բարձրացվել են լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքները՝ 6,75% - ից մինչեւ 7%, եւ բանկերից ներգրավված ավանդների տոկոսադրույքները՝  3.75% - ից մինչեւ 4%: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի երկրորդ բարձրացումը հետեւել էր մայիսի 4-ին՝ 0,5 տոկոսային կետով՝ մինչև 6%, ինչին համապատասխան, բարձրացվել էին լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքները՝ մինչև 7,5%, և բանկերից ներգրավված ավանդների տոկոսադրույքները՝ մինչև 4,5%:

 

Մինչ այդ ՝ 2020 թվականին ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերանայել էր  չորս անգամ՝ նվազման ուղղությամբ, և մեկ անգամ՝ բարձրացման ուղղությամբ։ Մասնավորապես, վերաֆինանսավորման տոկոսադրույքը  5,5% - ից մինչեւ 4,25% (մարտ, ապրիլ, հունիս, սեպտեմբեր) իջեցումից հետո դեկտեմբերին հետեւել էչ 5,25% բարձրացում: Եւ համապատասխան փոփոխություն էին կրել լոմբարդային ռեպո եւ բանկերից ներգրավված ավանդների տոկոսադրույքները: