Հինգշաբթի, 17 Հունիսի 2021 16:06
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարությունը ենթակառուցվածքային աջակցություն կցուցաբերի բիզնեսին  

Էկոնոմիկայի նախարարությունը ենթակառուցվածքային աջակցություն կցուցաբերի բիզնեսին   

Արմինֆո.Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է ենթակառուցվածքային աջակցություն ցուցաբերել բիզնեսին ներդրումային նախագծերի իրականացման գործում: Այդ մասին Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում հայտարարել է  էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Մասնավորապես, նա հաղորդել Է, որ շուտով կառավարության հավանությանը կներկայացվի համապատասխան օրինագիծ, որի համաձայն, Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու ցանկություն ունեցող ցանկացած բիզնես կստանա պետական աջակցություն: Մասնավորապես, նախարարի խոսքով, ենթակառուցվածքային աջակցությունը տրամադրվելու է ճանապարհաշինության, էլեկտրագծերով, կոմունալ հարմարություններով ապահովման տեսքով և այլ ուղղություններով։

 

Քերոբյանը պատմել է, որ Հայաստանում աջակցության նման մոդել կիրառվում է միայն զբոսաշրջության ոլորտում: "Այսինքն, մենք մտադիր ենք իրական նյութական օգնություն ցուցաբերել ներդրումային նախագծերին", - ասել է նախարարի պաշտոնակատարը: