Ուրբաթ, 25 Հունիսի 2021 10:24
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանը 2 անգամ ավելացրել է գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը  

Հայաստանը 2 անգամ ավելացրել է գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը   

Արմինֆո. Հայաստանն այս պահի դրությամբ արտահանել է 86 հազար տոննա թարմ գյուղատնտեսական արտադրանք, ինչը 2 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։

 

Բացի այդ, նա նշել է, որ հաշվի առնելով, որ գյուղատնտեսական տարին բարենպաստ է, գյուղմթերքը հաջողվել է իրացնել լավ գնով։ Այս համատեքստում նա մատնանշել է ծիրանի արտահանման բարձր ցուցանիշները, որի ծավալները կազմել են ավելի քան 12 հազար տոննա, ինչը 6 անգամ գերազանցել է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը։