Ուրբաթ, 25 Հունիսի 2021 17:09
Ալինա Հովհաննիսյան

Վահան Քերոբյան. տնտեսական ակտիվությունը սպասվածից թույլ է եղել

Վահան Քերոբյան. տնտեսական ակտիվությունը սպասվածից թույլ է եղել

Արմինֆո.2021 թվականի մայիսի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ +10.9%, իսկ 2021 թվականի հունվար-մայիսի ցուցանիշը՝ +4.3%։ Ընդհանուր առմամբ բավականին դրական զարգացմանը զուգընթաց, պետք է խոստովանել, որ սպասումները շատ ավելին էին։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

 

«Մեր գնահատմամբ՝ տնտեսական ակտիվությունը սպասվածից թույլ է եղել սահմանների լարվածության նոր գալարման և "ընտրություններից հետո" նախագծերը հետաձգելու պատճառով։  Փոքր ինչ ուշ հանդես կգանք ավելի մանրամասն պարզաբանումներով», - գրել է նախարարը։

 

Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներով, Հայաստանում 2021թ.հունվար-մայիս ամիսներին տնտեսական ակտիվությունն աճել է տարեկան 4,3%-ով (նախորդ տարվա 3,9% անկման դիմաց), ինչն ուղեկցվում է արտահանման թռիչքով եւ ներմուծման աճի ելքով: Ս. թ. մայիսին 2020 թ. մայիսի համեմատ տնտեսական ակտիվությունն աճել է 10,9% - ով (նախորդ տարվա 12,8%-ով անկման դիմաց), ընդ որում, միայն 2021 թ. մայիսին ցույց տալով 2% աճ (2020թ. մայիսին 13,3% աճի դիմաց):

 

2021թ. հունվար-մայիսին տնտեսական ակտիվության աճը մեծ մասամբ պայմանավորել են շինարարության ոլորտը ՝ 14,3%, և առևտրի ոլորտը՝ 7,4%, ավելի պակաս չափով ՝ արդյունաբերական հատվածը՝ 2,3%, էներգահամալիրը՝ 2% և ծառայությունների ոլորտը  0,9%։