
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրակությունը ՝ նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի գլխավորությամբ կմասնակցի Եկատերինբուրգում (ՌԴ) կայանալիք "Իննոպրոմ-2021" միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հունիսի 30-ի որոշման համաձայն' ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրակությունը Եկատերինբուրգ կգործուղվի հուլիսի 5-ից 7-ը:
"Իննոպրոմ-2021" միջազգային արդյունաբերական ցուցահանդեսն անցկացվում է Եկատերինբուրգում ամեն տարի՝ 2010 թվականից: "Իննոպրոմ-2021"-ը հիմնական արդյունաբերական, առեւտրային եւ արտահանման հարթակն է Ռուսաստանում: Որպես ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության առանցքային փորձադաշտերից մեկը՝ "Իննոպրոմ-2021"-ը հարթակ է, որտեղ դրվում են արդյունաբերական քաղաքականության հիմքերը ։ Ցուցահանդեսի այցելուների մոտ 80% - ը պրոֆեսիոնալ գնորդներ են աշխարհի տարբեր երկրներից, արդյունաբերական ձեռնարկությունների մասնագետներ, որոնք որոշում են կայացնում արտադրության մեջ նոր արտադրանքի և տեխնոլոգիաների ներդրման մասին: