Արմինֆո.Կոնվերս բանկն առաջարկում է մինչեւ հուլիսի 31-ը դառնալ Բանկի Visa Classic,Visa Gold, Visa Business և Visa Platinum քարտապան եւ օգտվել 50% սպասարկման տարեկան վճարի նվազեցված արժեքից քարտի գործողության ամբողջ ժամկետի համար: Հաճախորդի ցանկությամբ ընտանիքի անդամին անվճար կտրամադրվի նաեւ Visa Classic,Visa Gold կամ Visa Platinum կից քարտ` կախված հաճախորդի հիմնական քարտի տեսակից:
Իսկ պրեմիում դասի քարտերի դեպքում կառաջարկվի անհատական պահատուփի սպասարկման ծառայություն սպասարկման վճարի 50% նվազեցված արժեքով՝ Բանկի «Երիտասարդական», «Կիլիկիա», «Արշակունյաց», «Գյումրի», «Կենտրոնական» և «Նոր Նորք» մասնաճյուղերում, ինչպես նաեւ ստանալ Visa PaySticker կամ Visa MiniFob/իր աքսեսուարով/՝ առանց տրամադրման վճարի:
Նոր քարտապանները հնարավորություն կստանան մասնակցել նաեւ Կոնվերս բանկի Visa քարտապանների համար գործարկված ակցիային: Անկանխիկ գնումների խրախուսման միտված ակցիայի ընթացքում առավելագույն քանակի գնումներ կատարած եւ ոսկի միավորներ կուսակած հաճախորդները, կատարելով անկանխիկ գնումներ, կկուտակեն ոսկի միավորներ ու կստանան արժեքավոր նվերներ՝ մասնավորապես.
- ամենաշատ ոսկու միավորներ հավաքած առաջին 10 քարտապանները կստանան 10 գրամանոց ոսկու ստանդարտացված ձուլակտորներ(հարգը 999.9),
-իսկ ոսկու միավորների քանակով 11-50 հորիզոնականները զբաղեցրածները՝ 5 գրամանոց ոսկու ստանդարտացված ձուլակտորներ (հարգը 999.9):
Ակցիայի վերջնաժամկետը օգոստոսի 31-ն է:
Մանրամասները համապատասխանաբար՝ https://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2021/05/19/profit-from-visa/ եւ https://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2021/05/31/visa_gold_points_promotion/:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |