
Արմինֆո.Վերակառուցման եվ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովի շրջանակում առևտրի ֆինանսավորման ծրագրի (TFP) ոլորտում նախորդ տարվա ցուցանիշների արդյունքներից ելնելով ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը երրորդ անգամ անընդմեջ արժանանում է ՀՀ-ում ամենաակտիվ թողարկող բանկ մրցանակին:
Մրցանակի շնորհումը վկայում է ՎԶԵԲ-ի հետ Առևտրի ֆինանսավորման ոլորտում Բանկի տարեցտարի ընդլայնվող արդյունավետ համագործակցության մասին: Համագործակցության ընթացքում Բանկի համար սահմանված սկզբնական սահմանաչափն ավելացել է մոտ 10 անգամ՝ կազմելով շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար, որը ներկայումս ՀՀ բանկային համակարգում ամենամեծ սահմանաչափերից մեկն է:
Բանկն իր գործունեության ընթացքում միշտ կարևորել է Առևտրի ֆինանսավորման գործիքների կիրառումն ու զարգացումը և հաճախորդների ֆինանսական պահանջները միջազգայնորեն ընդունված գործիքակազմի միջոցով բավարարելու հնարավորությունը։
Համագործակցելով ՎԶԵԲ-ի հետ դեռևս 2010թ-ից, Բանկը, բացի առևտրի ֆինանսավորման ոլորտից, զգալի հաջողություններ է գրանցել նաև ՓՄՁ վարկավորման, GCF-GEFF Armenia էներգաարդյունավետության ծրագրերի ու Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրի (GMRA) շրջանակում՝ միջազգային ֆինանսական շուկաներում արժեթղթերով ռեպո գործարքների կնքման ուղղություններով: ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը գտնվում է շարունակական զարգացման փուլում: Այսօրվա դրությամբ համագործակցության ծավալները բոլոր ուղղություններով կազմում են շուրջ 50 մլն ԱՄՆ դոլար: