17:28
 Չորեքշաբթի, 7 Հուլիսի 2021 17:28
Կարինա Մելիքյան

Ռուսաստանն ու Չինաստանը մնում են Հայաստանի հիմնական արտաքին առեւտրային գործընկերները  

Ռուսաստանն ու Չինաստանը մնում են Հայաստանի հիմնական արտաքին առեւտրային գործընկերները   

Արմինֆո. Ռուսաստանն ու Չինաստանը մնում են Հայաստանի հիմնական արտաքին առեւտրային գործընկերները։

 

ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալների համաձայն՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության առաջատարի դիրքը պահպանում է Ռուսաստանը՝ 2021թ. հունվար-մայիս ամիսներին $879.8 մլն ծավալով, տարեկան աճի 3,1% - ից  մնչեւ 11,9% արագացմամբ: Ռուսաստանը պահպանում է արտահանման եւ ներմուծման գծով առաջնությունը, համապատասխանաբար, 288.7 մլն դոլար եւ 591.1 մլն դոլար: Ընդ որում, արտահանման տարեկան դինամիկան մեկ տարում 14,6% անկումից 31,4% աճի՝ միաժամանակ ներմուծման աճի 11,6%-ից մինչեւ 4,3% դանդաղմամբ։

 

ՉԺՀ-ն, որն  ամրագրել է ՀՀ արտաքին առևտրային գործընկերոջ երկրորդ դիրքը, գրեթե երկու անգամ զիջում է Ռուսաստանին։ Այսպես, Հայաստանի եւ Չինաստանի միջեւ արտաքին առեւտրաշրջանառությունը հունվար-մայիսին կազմել է 434.7 մլն դոլար: Ընդ որում, տարեկան դինամիկան անցյալ տարվա 9.9 տոկոս անկումից հասել է 36.9 տոկոս աճի: Մասնավորապես, հայկական ապրանքների արտահանումը Չինաստան կտրուկ արագացրել է տարեկան աճը ՝ 15.4% - ից հասցնելով 2.2 անգամի, իսկ Չինաստանից ապրանքների ներմուծումը ՝ 16.3%ի անկումից մինչեւ 10.2% աճ։ Արտահանման ծավալները կազմել են 173.3 մլն դոլար, իսկ ներմուծման ծավալը ՝ 261.4 մլն դոլար։

 

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության երրորդ հորիզոնականում  ամրապնդվել է Իրանը՝ պահպանելով ներմուծման  նույն դիրքը։ Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը հունվար-մայիս ամիսներին կազմել է  183.6 մլն դոլար՝ 2,1% անկումից հասնելով մինչեւ 35,2% աճ։ Մասնավորապես, Իրան հայկական ապրանքների արտահանման ծավալը կազմել է ընդամենը 29.5 մլն դոլար ՝ տարեկան դինամիկայի վատթարացմամբ՝ 35.9 տոկոս աճից հասնելով 14.4 տոկոս անկման, իսկ Իրանից ներմուծումը ՝ 154.1 մլն դոլար, բայց հակառակ դինամիկայով՝ 10.8 տոկոս անկումից մինչեւ 52.1 տոկոս աճ։

 

Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության մեջ չորրորդ տեղը զբաղեցնում Է Շվեյցարիան՝ 146.2 մլն դոլար, անկման 12.4% - ից մինչեւ 14.6% արագացմամբ: Սակայն արտահանման գծով Շվեյցարիան ամրագրել է երրորդ տեղը՝  130.5 մլն դոլար, չնայած դինամիկայի վատթարացմանը՝ 0,7% աճից մինչեւ 21,6% անկում։  Ընդ որում, Շվեյցարիայից ապրանքների ներմուծման տարեկան դինամիկան 83,8 տոկոս անկումից հասել է 3.3 անգամ աճի՝ մինչեւ 15.7 մլն դոլար։

 

Հինգերորդ հորիզոնականում Գերմանիան է։ Ապրանքների և ծառայությունների շրջանառությունն այդ երկրի հետ կազմել է 114.3 մլն դոլար՝ տարեկան դինամիկայի 30.7 տոկոս անկումից  մինչեւ 25 տոկոս աճի շնորհիվ։ Մասնավորապես,  Գերմանիա հայկական ապրանքների արտահանման ծավալը կազմել է 32.2 մլն դոլար (տարեկան դինամիկայի շրջադարձով՝ 29.4% անկումից մինչեւ 59.4% աճ), 82.1 մլն դոլարի ներմուծման դեպքում (տարեկան դինամիկայի 31.1% անկումից մինչեւ 15.2%  աճ շրջադարձով)։

 

Նշենք, որ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության մեջ Ռուսաստանի բաժինը տարեկան կտրվածքով աճել է 30,7 տոկոսից մինչեւ 30,8 տոկոս, Չինաստանինը՝ 12,4 տոկոսից մինչեւ 15,2 տոկոս, Իրանինը՝ 5,3 տոկոսից մինչեւ 6,4 տոկոս, Գերմանիայինը՝ 3,6 տոկոսից մինչեւ 4 տոկոս, իսկ Շվեյցարիայինը, ընդհակառակը, նվազել է 6,7 տոկոսից մինչեւ 5,1 տոկոս:

 

Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առեւտրի բացասական սալդոն կրճատվել է 12,8 տոկոսով՝ մինչեւ 302,4 մլն դոլար, Չինաստանի հետ՝ 43,8 տոկոսով՝ մինչեւ 88,1 մլն դոլար, Գերմանիայի հետ՝ 2,2 տոկոսով ՝ մինչեւ 49,96 մլն դոլար, Իրանի ուղղությամբ այդ ցուցանիշի գրեթե 2 անգամ ՝ մինչեւ 124,5 մլն դոլար աճի դեպքում, իսկ Շվեյցարիայի հետ Հայաստանի արտաքին առեւտրի սալդոն դրական է՝ 114,7 մլն դոլար ՝ տարեկան 29 տոկոս անկմամբ:

 

Հայաստանի առեւտրային գործընկերների թվում արտաքին առեւտրի դրական սալդո, բացի Շվեյցարիայից, արձանագրել են Իրաքը (51.7 մլն դոլար), Բուլղարիան (68.9 մլն դոլար), Նիդերլանդները (38.02 մլն դոլար), ԱՄԷ-ն (18.9 մլն դոլար), Ղազախստանը (2.3 մլն դոլար), Ղրղզստանը (967.4 հազար դոլար) եւ Սլովակիան (361.5 հազար դոլար):

 

Ընդհանուր առմամբ, Հայաստանի արտաքին առեւտրի շրջանառությունը 2021թ. հունվար-մայիսին կազմել է $ 2.9 մլրդ ' տարեկան 11.6% աճով (մեկ տարի առաջ 11.2% անկման դիմաց): Մասնավորապես, արտահանման ծավալների 20,8 տոկոսով,մինչեւ 1.1 մլրդ դոլար աճը ուղեկցվել է ներմուծման 6,7 տոկոսով, մինչեւ 1.8 մլրդ դոլար աճով, մինչդեռ մեկ տարի առաջ երկու հոդվածներն էլ անկում են ապրել. արտահանումը՝ 8,1 տոկոսով, եւ ներմուծումը  12,8 տոկոսով:

 

ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2021թ. հունվար-մայիսին կազմել է 909.2 մլն դոլար ՝ տարեկան աճը 3.2%-ից հասցնելով 11.1%-ի, արտահանման դինամիկայի  13.8% անկումից մինչեւ 31%, 300.3 մլն դոլար աճի ֆոնին՝ ներմուծման աճի 11.3% - ից մինչև 3.4% դանդաղման դեպքում՝ մինչև 608.9 մլն դոլար:

 

Իսկ ԵՄ երկրների հետ Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառությունը 2021 թվականի հունվար-մայիս ամիսներին 19,8% անկումից հասել է 16,6% աճի' կազմելով 573,2 մլն դոլար' արտահանման եւ ներմուծման տարեկան դինամիկայի 20,2-19,5% անկումից մինչեւ 24-12,2% աճ բարելավման ֆոնին՝ մինչեւ, համապատասխանաբար, 224,1 մլն դոլար եւ 349,1 մլն դոլար:

 

Արդյունքում, Հայաստանի արտաքին առեւտրի բացասական սալդոն 2021թ. հունվար-մայիսին դանդաղեցրել է տարեկան անկումը 17,7 տոկոսից մինչեւ 9,8 տոկոս՝ կազմելով 694.9 մլն դոլար: Մասնավորապես, ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի արտաքին առեւտրի բացասական սալդոն 2021թ. հունվար-մայիսին կրճատվել է տարեկան 14,2 տոկոսով՝ մինչեւ 308.6 մլն դոլար, իսկ ԵՄ երկրների հետ ՝ 4,1 տոկոսով ՝ մինչեւ 125 մլն դոլար: