Արմինֆո.Moody's վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Ամերիաբանկի` ազգային արժույթով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը` վերանայելով հեռանկարը և սահմանելով այն «կայուն» նախկին «բացասականի» փոխարեն:
Բանկի ավանդների վարկանիշերի վերահաստատման և հեռանկարի փոփոխության հիմքում ընկած են բանկի ճկուն և արդյունավետ աշխատանքը բարդ ժամանակներում, ակտիվների կայուն որակը, ֆինանսական միջոցների ներգրավման բազան, ինչպես նաև շահութաբերության աճող ցուցանիշներն ու բարձր իրացվելիությունը:
Համաձայն Moody’s գործակալության` Ամերիաբանկի ակտիվների որակը կմնա կայուն շնորհիվ բանկի վարկային պորտֆելի դիվերսիֆիկացման և արտարժույթով արտահայտված վարկերի գծով նվազեցված ռիսկի: Ըստ գործակալության սպասումների, Ամերիաբանկի շահութաբերությունը կշարունակի աճել, մինչդեռ կորուստների կլանման ունակությունը կմնա կայուն: Ակնկալվում է, որ բանկի իրացվելիության և ֆինանսական միջոցների ներգրավման կառուցվածքը կմնա կայուն ֆինանսավորման դիվերսիֆիկացման, բարձր իրացվելիության և իրացվելիության այլընտրանքային աղբյուրներին հասանելիության շնորհիվ:
«Կայուն» հեռանկարն արտացոլում է Moody’s-ի ակնկալիքներն առ այն, որ Ամերիաբանկը կպահպանի բարելավված վճարունակությունը, իսկ բանկի ակտիվների որակը և կապիտալը կմնան կայուն:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |