Արմինֆո.«Հայը կա» ՀԿ-ի «Bigidream» նախագիծը հունիսի 4-6-ն անցկացրել է մանկական ճանաչողական, ժամանցային, մրցութային երաժշտական փառատոն՝ համախմբելով Արցախից և Հայաստանից խելացի, ուժեղ, ստեղծարար երեխաների։ Լրացնելով համապատասխան հայտն ու կիսվելով սոց․ ցանցերում՝ երեխաները մասնակցում են մրցույթի ու ներկայացնում իրենց երազանքները։
Արդյունքում հավաքագրվել է ավելի քան 200 երեխայի երազանք: IDBank-ը միացել է նախաձեռնությանն ու իր պատրաստակամությունը հայտնել աջակցելու երեխաների երազանքների իրականացմանը։
Ավելին, IDBank-ը «երջանկության մարտահրավեր» է նետել գործընկեր 3 կազմակերպության՝ Unibank-ին, Idram և Ernst&Young ընկերություններին։ Վերջիններս իրենց հերթին կիրականացնեն մի քանի երեխայի երազանք ու կշարունակեն երջանկության մարաթոնը։
Դուք էլ միացեք երջանկության մարաթոնին և երջանկացնելով երեխաներին՝ երջանկացեք ինքներդ:
IDBank-ը շարունակում է ԿՍՊ իր ռազմավարական ծրագրերը, որոնց հիմնական ուղղությունը կրթությունն է, միևնույն ժամանակ, կարևորելով հետպատերազմական շրջանում երկրի առջև ծառացած խնդիրները՝ Բանկն ուշադրության կենտրոնում է պահում Հայրենիքի պաշտպաններին ու նրանց ընտանիքները։ Իդրամ ընկերության հետ համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական շահառու է հայտարարվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը։ Հունիս ամսին արդեն իսկ կուտակվել է 3․334․715 ՀՀ դրամ։ Շարունակե՛ք վճարել Idram&IDBank հավելվածի QR/NFC-ով և դարձե՛ք բարի կամքի դեսպան։
RUB | 4.37 | -0.01 |
USD | 401.96 | -0.67 |
EUR | 438.10 | -0.36 |
GBP | 511.98 | -1.33 |
CAD | 296.82 | -0.70 |
JPY | 26.96 | -0.10 |
CNY | 55.84 | -0.11 |
CHF | 455.17 | -0.60 |