Չորեքշաբթի, 21 Հուլիսի 2021 17:59
Ալինա Հովհաննիսյան

Վահան Քերոբյան. աշխատատեղերի շուկան սահմանել է հարկման բազա ունեցող աշխատակիցների նոր ռեկորդ

Վահան Քերոբյան. աշխատատեղերի շուկան սահմանել է հարկման բազա ունեցող աշխատակիցների նոր ռեկորդ

Արմինֆո.: 2021 թվականի հունիսին Հայաստանի արտահանումն առաջին անգամ գերազանցել է 300մլն ԱՄՆ դոլարը։ . Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։

 

«2021 թվականի հունիսին աշխատատեղերի շուկան շարունակել է բուռն աճել՝ սահմանելով հարկման բազա ունեցող աշխատակիցների նոր ռեկորդ՝ 643,256, մայիսի նկատմամբ աճելով 8,305-ով։ Այս ամենի հետ աշխատանքի սուր պահանջարկ կա շինարարության, գյուղատնտեսության, ԻՏ, մշակող արդյունաբերության, նույնիսկ տաքսիի ոլորտներում, հետևաբար, կոչ եմ անում արտերկիր խոպանի գնացած բարեկամներին "բերման ենթարկել"՝ մեր երկիրն ամրացնելու ու զարգացնելու», - գրել է նախարարի պաշտոնակատարը: