Հինգշաբթի, 22 Հուլիսի 2021 17:08
Նաիրա Բադալյան

Հատուկ հանդերձանք եւ զենքի մասեր արտադրողը մաքսային արտոնություն է ստացել  կառավարությունից

Հատուկ հանդերձանք եւ զենքի մասեր արտադրողը մաքսային արտոնություն է ստացել  կառավարությունից

Արմինֆո. ՀՀ կառավարությունը հուլիսի 22-ին բավարարել է  ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ մասերի և համալրիչների, գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներկրված հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքերից ազատելու մասին "ՎՈԼՎԵՐԻՆ Ե.Ա. Դ. Գ." ՍՊԸ-ի հայտը:

 

Փաստաթղթի վերաբերյալ տեղեկանք-հիմնավորման համաձայն ՝ ընկերության կողմից ներմուծվող հումքը կօգտագործվի պաշտպանիչ բալիստիկ սաղավարտներ, զրահաբաճկոններ, հատուկ հակաջերմային հանդերձանք, զենքի մասեր և այլն պատրաստելու համար:

 

Ներդրումային ծրագրի շրջանակներում արդեն ներդրվել է 137 մլն դրամ։ Եվս 2,3 մլրդ դրամ նախատեսվում է ներդնել հումքի և սարքավորումների ձեռք բերման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել 12-16 նոր աշխատատեղ՝ մինչև 304 հազար դրամ միջին աշխատավարձով։ 

 

Այն ապրանքների արժեքը, որոնց առնչությամբ արտոնություն է տրվում, կազմում է 2,3 մլրդ դրամ։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 135 մլն դրամ։

 

Նշենք, որ Հայաստանի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն ՝ ընկերությունը գրանցվել է 2020 թվականի դեկտեմբերի 3-ին: Ընկերության սեփականատերերի մասին տեղեկատվությանը անվճար հասանելիություն չկա։ -