
Արմինֆո. Հայաստանի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները Թեհրանում կքննարկեն սոցիալական ապահովության ներդրումային ընկերության ղեկավարության հետ համագործակցության ընդլայնման հեռանկարները:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հուլիսի 26-ի որոշման համաձայն, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և նախարարի խորհրդական Ռաֆայել Գևորգյանը հուլիսի 27-29-ը գործուղվելու են ԻԻՀ (ք.Թեհրան) ՝ քննարկելու սոցիալական ապահովության ներդրումային ընկերության ղեկավարության հետ համագործակցության հեռանկարները:
