Արմինֆո.Կոնվերս Բանկը սահմանված ժամկետից 2 ամիս շուտ, ամբողջ ծավալով ավարտել է կորպորատիվ պարտատոմսերի 12-րդ և 13-րդ տեղաբաշխումները: Առաջին անգամ պարտատոմսերի տեղաբաշխում է իրականացվել նաև Converse Mobile հավելվածի միջոցով:
Տեղաբաշխվել է 3 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով կորպորատիվ պարտատոմսեր: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնների վճարումը՝ կիսամյակային, իսկ արժեկտրոնի եկամտաբերությունը սահմանվել է համապատասխանաբար 9,75 % և 5,25%:
Բանկը դիմելու է Հայաստանի ֆոնդային բորսա՝ տեղաբաշխված պարտատոմսերը կորպորատիվ պարտատոմսերի ABond հարթակում ցուցակելու համար:
Ներկայումս Հայաստանի ֆոնդային բորսայում շրջանառվում են Կոնվերս Բանկի 2 մլրդ ՀՀ դրամ և 15 մլն ԱՄՆ դոլար ծավալով երկուական տրանշերով պարտատոմսեր:
2021թ-ին բանկը նախատեսում է կորպորատիվ պարտատոմսերի ևս երկու տրանշի տեղաբաշխում:
Կոնվերս Բանկը համապարփակ բանկային ծառայություններ է մատուցում ինչպես մասնաճյուղերում, այնպես էլ առցանց հարթակներում: 30.06.2021թ դրությամբ, բանկի ակտիվները կազմել են մոտ 360 մլրդ դրամ, վարկային պորտֆելը՝ 223 մլրդ դրամ, իսկ պարտավորությունները հաճախորդների նկատմամբ՝ 254,7 մլրդ դրամ:
RUB | 4.20 | -0.01 |
USD | 391.44 | -1.16 |
EUR | 416.84 | -1.20 |
GBP | 482.49 | -5.63 |
CAD | 285.29 | 0.20 |
JPY | 25.29 | -0.11 |
CNY | 54.04 | -0.18 |
CHF | 429.40 | -2.65 |