
Արմինֆո.2021 թվականի հունիսի 30-ի դրությամբ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»–ի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների մեծությունը հատել է 212 միլիարդ դրամի շեմը: Միայն երկրորդ եռամսյակի ընթացքում վերջինս աճել է ավելի քան 8 միլիարդ դրամով, ընդ որում, նշված 212 միլիարդի հիմնական մասը՝ շուրջ 68%-ը, ներդրված է Հայաստանի Հանրապետությունում։
Իսկ ընկերության կողմից կառավարվող երեք ֆոնդերի միջին տարեկան եկամտաբերությունը շարունակել է բարձ մնալ՝ տատանվելով 8.4%-9.5%-ի միջակայքում։:
«Ամունդի-Ակբայի կողմից կառավարվող ֆոնդերը, հատկապես Պահպանողականն ու Հավասարակշռվածը, երկրորդ եռամսյակի ընթացքում ապահովել են դրական եկամտաբերություն, որն ավելի քան ծածկել է այն բացասական ազդեցությունը, որը ֆոնդերը կրել են հայաստանյան ներդրումներից և դրամի արժևորումից։ Միայն այս տարվա երկրորդ եռամսյակի ընթացքում Ամունդի-Ակբայի կողմից կառավարվող Պահպանողական և Հավասարակշռված ֆոնդերը արձանագրել են դրական, իսկ Կայուն եկամտային ֆոնդը՝ նույնիսկ բացասական արդյունք, սակայն երեք ֆոնդերի միջին տարեկան եկամտաբերությունը բավականին բարձր է՝ տատանվելով 8.4%-9.5%–ի միջակայքում»,– նշել է «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»–ի ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը՝ հավելելով, որ ֆոնդերի եկամտաբերությունը անհրաժեշտ է դիտարկել երկարաժամկետ կտրվածքով, քանի որ դրանց կառավարման ռազմավարությունն ունի երկարաժամկետ բնույթ։
RUB | 4.74 | -0.03 |
USD | 381.47 | -0.03 |
EUR | 446.97 | -0.30 |
GBP | 510.45 | 1.03 |
CAD | 276.57 | -0.32 |
JPY | 24.25 | -0.23 |
CNY | 54.18 | 0.00 |
CHF | 479.96 | 0.09 |

