Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական բանկը հերթական անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով ՝ 6.5%-ից մինննչեւ 7%: Ինչպես ԱրմԻնֆո-ինհաղորդել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, այդ որոշումն ընդունվել է օգոստոսի 3-ին Կենտրոնական բանկի խորհրդի նիստում:
Ըստ այդմ, 0,5 տոկոսային կետով բարձրացվել են նաեւ լոմբարդային ռեպո տոկոսադրույքները' 8%-ից մինչեւ 8,5%, եւ բանկերից ներգրավվող ավանդների տոկոսադրույքները' 5%-ից մինչեւ 5,5%:
ԿԲ խորհրդի այս որոշման մանրամասն հիմնավորումն այսօր (ժամը 15:30 - ին) մամուլի ասուլիսում կներկայացնի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Նշենք, որ 2021 թվականին սա վերաֆինանսավորման տոկոսադրույքի արդեն չորրորդ վերանայումն է բարձրացման ուղղությամբ։ Առաջին անգամ ԿԲ - ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրեց փետրվարի 2-ին՝ 5.25%-ից մինչեւ 5.5%: Ըստ այդմ, 0,25 տոկոսային կետով բարձրացվել են լոմբարդային ռեպո տոկոսադրույքները՝ 6,75%-ից մինչև 7%, և բանկերից ներգրավվող ավանդների տոկոսադրույքները՝ 3,75%-ից մինչև 4%: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի երկրորդ բարձրացումը մայիսի 4-ին էր՝ 0,5 տոկոսային կետով՝ մինչև 6%, ինչին համապատասխան, բարձրացվել են լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքները՝ մինչև 7,5%, և բանկերից ներգրավվող ավանդների տոկոսադրույքները՝ մինչև 4,5%: Իսկ վերաֆինանսավորման տոկոսադրույքի երրորդ բարձրացումը հաջորդել է հունիսի 15-ին՝ մինչեւ 6,5%, որին համապատասխան, լոմբարդային ռեպո տոկոսադրույքը բարձրացել է մինչեւ 8%, եւ բանկերից ներգրավված ավանդների գծով՝ մինչեւ 5%:
Մինչ այդ ՝ 2020 թվականին ԿԲ-ն վերանայել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը չորս անգամ՝ նվազման ուղղությամբ և մեկ անգամ ՝ բարձրացման ուղղությամբ։ Մասնավորապես, վերաֆինանսավորման տոկոսադրույքի 5,5%-ից մինչեւ 4,25% (մարտ, ապրիլ, հունիս, սեպտեմբեր) իջեցումից հետո դեկտեմբերին հաջորդել է մինչեւ 5,25% աճ: Եւ համապատասխան փոփոխություն են կրել լոմբարդային ռեպո եւ բանկերից ներգրավվող ավանդների տոկոսադրույքները:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |