
Արմինֆո. Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի օպերատիվ տեղեկատվության համաձայն, 31․07․2021 թ․ դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են 872․5 մլրդ դրամ կամ 2021թ․ ինն ամիսների հաստատված ցուցանիշի 84․3%-ը, 2020թ․ նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել են10․5 %-ով կամ 82.8 մլրդ դրամով, 2019 թվականինը՝ 4.9 %-ով կամ 40.6 մլրդ դրամով, իսկ 2018 թվականինը՝ 29.5 %-ով կամ 198.9 մլրդ դրամով։
Հիշեցնենք, որ Հայաստանում 2020 թվականի մարտի 16-ից մինչեւ սեպտեմբերի 11-ը գործում էր արտակարգ դրության ռեժիմ, ինչը ենթադրում էր որոշակի սահմանափակումներ ինչպես քաղաքացիների, այնպես էլ բիզնեսի համար: 2020 թվականի սեպտեմբերի 11 - ին Հայաստանի կառավարությունը կարանտին է հայտարարել կորոնավիրուսի համավարակի պատճառով՝ մինչեւ 2021 թվականի հունվարի 11-ը ՝ նախկինում գործող արտակարգ դրության փոխարեն: