Արմինֆո.Կոնվերս Բանկը ՎԶԵԲ «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակում գործարկել է ակցիա: Դրանով սկսնակ եւ գործող բիզնեսին առաջարկվում է ֆինանսավորում շրջանառու միջոցների համալրման, հիմնական միջոցների ձեռքբերման եւ կրեդիտորական պարտքի մարման նպատակով:
Սկսնակ բիզնեսի համար նախատեսված է մարման արտոնյալ ժամանակահատված:
Շահառու կարող են դառնալ կին անհատ ձեռնարկատերերը, իրավաբանական անձինք, ում առնվազն 50% բաժնետերերը կամ ուղղակի վերջնական շահառուները կանայք են:
Ակցիայի շահառուները բանկային որոշ պրոդուկտներից կօգտվեն արտոնյալ պայմաններով: Մասնավորապես՝ Իրավաբանական անձ եւ Անհատ ձեռնարկատեր վարկառուների համար անվճար կլինեն ընթացիկ հաշիվների բացումը եւ վարումը, Ինտերնետ-Բանկ ծառայության տրամադրումը, առաջին տարվա համար՝ POS տերմինալներով վճարային քարտերի սպասարկումը եւ այլն: Իսկ Անհատ ձեռնարկատեր, Իրավաբանական անձի առնվազն 50% բաժնետեր/եր/, տնօրեն կամ իրական շահառու հանդիսացող կին ֆիզիկական անձ վարկառուների համար՝ խնայողական հաշվի բացումը եւ վարումը, փաթեթի գործողության ընթացքում մեկ Woman’s Card վճարային քարտի տրամադրումը եւ սպասարկումը: Իսկ մեկ Visa Classic, Visa Gold կամ Mastercard Gold վճարային քարտի տրամադրումը եւ սպասարկումը կիրականացվի 50% նվազեցված վճարով:
Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի անվճար ֆինանսական խորհրդատվություն:
Մանրամասները՝ https://www.conversebank.am/hy/campaignforwomen/
![]() | 4.62 | 0.01 |
![]() | 382.59 | -0.35 |
![]() | 452.83 | -0.42 |
![]() | 522.58 | 0.13 |
![]() | 277.84 | -0.54 |
![]() | 25.98 | -0.21 |
![]() | 53.84 | -0.06 |
![]() | 485.46 | -1.25 |