Արմինֆո. Վստահաբար պատահել է, որ հարցերի տարափով զանգահարես բանկ և շտապ ինչ-որ տեղեկատվություն պարզես։ Իսկ երբևէ մտածե՞լ ես, թե որքան պատասխանատու և կարևոր է Հեռախոսազանգերի կենտրոնի աշխատակցի գործը։
IDBank-ը հայտարարում է կրթական հաջորդ ծրագրի մասին։ Այսպես, մեկնարկել է IDBank-ի IDream հերթական ծրագիրը, որն այս անգամ նախատեսված է հատուկ Հեռախոսազանգերի կենտրոնի աշխատակիցների պատրաստման համար։ Ծրագրի նպատակն է մասնակիցներին տալ տեսական գիտելիքներ ֆինանսավարկային ոլորտի վերաբերյալ, զարգացնել հմտություններ, որոնք անհրաժեշտ են բանկային ոլորտում սկսնակ աշխատակցին, ծանոթացնել IDBank-ի գործունեությանն ու կորպորատիվ մշակույթին, իսկ վերջում լավագույն մասնակիցներով համալրել IDBank-ում սկսնակ մասնագետների թափուր հաստիքները։
IDream Online-ին միանալու համար պետք է դիմել մինչև այս տարվա օգոստոսի 22-ը, իսկ ծրագրի հաջողակ մասնակիցներից մեկը դառնալու համար պետք է համապատասխանել ընդամենը մի քանի պայմանի․
Անհրաժեշտ է, որ ծրագրին դիմող ուսանողներն ունենան հաղորդակցման հմտություն, լինեն նախաձեռնող, ունենան ստեղծագործ ու նորարար գաղափարներ։
Դիմելու կարգին ծանոթանալու համար անցի՛ր այս հղումով։
![]() | 4.93 | 0.00 |
![]() | 383.91 | 0.17 |
![]() | 448.91 | -1.14 |
![]() | 519.24 | -2.57 |
![]() | 280.37 | -0.31 |
![]() | 26.15 | -0.11 |
![]() | 53.56 | 0.07 |
![]() | 482.48 | -0.58 |