Արմինֆո.Կոնվերս Բանկը գործարկել է «Կոնվերս-Ֆաստ պլյուս» վարկատեսակը, որի շրջանակում փոքր եւ միջին ձեռնարկատերներին առաջարկում է ֆինանսավորում՝ հիմնական միջոցների ձեռքբերման եւ շրջանառու միջոցների համալրման, ընթացիկ ծախսերի, կրեդիտորական պարտքերի մարման համար, ինչը կնպաստի բիզնեսի զարգացմանն եւ ընդլայնմանը:
Պրոդուկտը նախատեսված է Կոնվերս բանկի հաճախորդ չհանդիսացող ՓՄ ձեռնարկատերերի համար: Անշարժ գույքի գրավադրում չի պահանջվում: Վարկավորում տրամադրվում է բանկային հաշիվների շարժի հիման վրա:
Ֆինանսավորման առավելագույն գումարը 25 մլն դրամն է, առավելագույն ժամկետը՝ 36 ամիս է:
Առաջիկայում «Կոնվերս-Ֆաստ պլյուս»-ի շրջանակում վարկավորումը հասանելի կլինի նաեւ Բանկի ՓՄՁ ֆինանսավորման առցանց հարթակում, ինչը թույլ կտա շահառուներին ստանալ ֆինանսական միջոցներ առանց բանկ այցելելու, սեղմ ժամկետներում:
Վարկավորման մանրամասները՝ https://www.conversebank.am/hy/conversebank-fast-plus/
ՓՄՁ ֆինանսավորման օնլայն հարթակ՝ https://sme.conversebank.am/
RUB | 4.17 | -0.01 |
USD | 387.32 | -0.13 |
EUR | 432.44 | 0.24 |
GBP | 518.62 | 0.21 |
CAD | 287.39 | -0.33 |
JPY | 27.04 | 0.20 |
CNY | 55.24 | -0.02 |
CHF | 459.07 | 2.01 |