Չորեքշաբթի, 18 Օգոստոսի 2021 22:00
Ալինա Հովհաննիսյան

Նախարար. Ներդրումների հոսքը Հայաստան ուժեղանում է

Նախարար. Ներդրումների հոսքը Հայաստան ուժեղանում է

Արմինֆո. Հայաստանը իդեալական երկիր չէ՝ ոչ դատական համակարգի, ոչ օրենսդրական դաշտի, ենթակառուցվածքների, լոգիստիկայի և այլնի տեսանկյունից, և այդ պատճառով, հաշվի առնելով բոլոր այդ սահմանափակումները, մենք պետք է գրավիչ պայմաններ ստեղծենք ներդրողների համար։ Այդ մասին օգոստոսի 18-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

 

Մասնավորապես, նախարարը նշել է, որ այդ առումով որոշակի հաջողություններ են գրանցվել, քանի որ ներդրումների հոսքը դեպի Հայաստան ուժեղանում է ։ Երկրի տնտեսության մեջ ներդրումների աճի վերաբերյալ կոնկրետ ցուցանիշներ հնչեցնել Քերոբյանը հրաժարվեց, նշելով, որ մեկ շաբաթ անց պարտադիր կարգով կներկայացվեն այդ մասին վկայող պաշտոնական տվյալներ։

 

"Դուք տեսնում եք, որ Հայաստանի տնտեսությունը ավելի արագ է աճում՝ կանխատեսումները, որոնք հնչեցվել են՝ սկսած միջազգային կառույցներից, վերջացրած Կենտրոնական բանկի, կառավարության կողմից ։ Դա վկայում է այն մասին, որ ներդրումները, այդ թվում ՝ ներքին, լավ են ընթանում ՝ ապահովելով սպասվածից բարձր տնտեսության ցուցանիշներ", - ընդգծել է նա։

 

Հիշեցնենք, որ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝Հայաստանիտնտեսության իրական հատվածում ընդհանուր օտարերկրյա ներդրումների ծավալը (ներդրումների բոլոր տեսակներն ու ձեւերը - խմբ.) 2020թ. հունվար-դեկտեմբերին 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 39%-ով (նախորդ տարվա 19% աճի դիմաց)՝ 2020 թ. կազմելով 1.8 մլրդ դոլար:

 

Ընդհանուր օտարերկրյա ներդրումներում 2020թ. հուննվար-դեկտեմբերին ՕՈՒՆ-ին բաժին է ընկել 26% (մեկ տարի առաջ 20% - ի դիմաց) կամ 466 մլն դոլար, ինչը 21%-ով ցածր է 2019թ. ցուցանիշից (մեկ տարի առաջ 2% անկման դիմաց):

 

Ըստ վիճակագրական տվյալների՝  ընդհանուր օտարերկրյա ներդրումների ծավալով երկրների առաջատար եռյակը չի փոխվել։ Այսպես, առաջնությունը 2020թ. հունվար-դեկտեմբերին պահպանում է Ռուսաստանը, ընդ որում, ինչպես ներդրումների ընդհանուր ծավալով  674.4 մլն դոլար (տարեկան դինամիկայի շրջադարձով ՝ 4,3% աճից մինչեը 34% անկում), այնպես էլ ՕՈՒՆ - ի ծավալով ՝ 350.2 մլն դոլար (տարեկան անկման արագացմամբ ՝ 7,6% - ից մինչեւ 9,3%)։ Ներդրումների ընդհանուր ծավալով երկրորդ տեղն զբաղեցնում է Գերմանիան՝ 601.8 մլն դոլար (աճի դինամիկայի վատթարացմամբ՝ 17%- ից միննչեւ 12.1%), որից 23.4 մլն դոլարը ՕՈՒՆ է (51.1% անկումից մինչեւ 13.2% աճ տարեկան դինամիկայով): Եվ առաջատարների եռյակը եզրափակում Է Կիպրոսը, որտեղից ներդրումների ընդհանուր ծավալն աճել է տարեկան 44,3 տոկոսով ՝ մինչեւ 109,2 մլն դոլար, ՕՈՒՆ 29 տոկոսով անկման դեպքում՝ մինչեւ 18,7 մլն դոլար, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ ընդհանուր ծավալի 12 տոկոսով անկումն ուղեկցվել է ՕՈՒՆ 16,1 տոկոս աճով:

 

2020թ. ընդհանուր օտարերկրյա ներդրումների ծավալում Ռուսաստանին բաժին է ընկել 37,4%, Գերմանիային՝ 33,4% - ը, Կիպրոսին՝ 6,1% - ը, իսկ ՕՈՒՆ ընդհանուր ծավալում այդ երկրների մասնաբաժինը կազմում է, համապատասխանաբար, 75,1%, 5% եւ 4%: Մեկ տարի առաջ, 2019թ. ընդհանուր օտարերկրյա ներդրումների ծավալում Ռուսաստանին բաժին էր ընկնում 34,3%, Գերմանիային՝ 23,1%, Կիպրոսին՝ 2,6%, իսկ ՕՈՒՆ ընդհանուր ծավալում այդ երկրների մասնաբաժինը կազմել է, համապատասխանաբար, 65,2%, 3,5% եւ 4,4%: