Հինգշաբթի, 19 Օգոստոսի 2021 10:32
Նաիրա Բադալյան

Էկոնոմիկայի նախկին փոխնախարարը նշանակվել է ֆինանսների նախարարի տեղակալ

Էկոնոմիկայի նախկին փոխնախարարը նշանակվել է ֆինանսների նախարարի տեղակալ

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 19-ի որոշմամբ Ավագ Ավանեսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ, հաղորդում է կառավարության պաշտոնական կայքը:

 

Հիշեցնենք, որ Ավանեսյանը 2019թ. հունիսի 4-ից զբաղեցնում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը: Օգոստոսի 18-ին նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից։