Ուրբաթ, 27 Օգոստոսի 2021 15:13
Ալինա Հովհաննիսյան

Բաբկեն Թունյանը կզբաղեցնի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը

Բաբկեն Թունյանը կզբաղեցնի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը

Արմինֆո. Բաբկեն Թունյանն ընտրվել ք Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Որոշումն ընդունվել է համապատասխան հանձնաժողովի նիստում։ Թունյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 4 մարդ, 2-ը ձեռնպահ են մնացել։

 

Պատրաստակամություն հայտնելով աջակցել հանձնաժողովի նախագահին կազմակերպչական, տեխնիկական և այլ հարցերում, Թունյանը նշել է. "Հուսով եմ, որ, չնայած քաղաքական հայացքներին, նիստերը կանցնեն մասնագիտական բարձր մակարդակով, հարցերը խորը և բազմակողմանի կքննարկվեն, իսկ ձայնի իրավունքը կապահովվի բոլորի համար: Չեմ բացառում սուր բանավեճերը, վեճերը, սակայն վստահ եմ, որ այդ ամենի արդյունքում կկարողանանք ճիշտ որոշումներ կայացնել" ։

 

Նշենք, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել և հավանության է արժանացել "Հայաստան" դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի թեկնածությունը:

 

Հիշեցնենք, որ 2019թվից մինչև 2021թ. խորհրդարանական ընտրությունները ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը գլխավորում էր Բաբկեն Թունյանը: