
Արմինֆո. Այս տարվա երկրորդ եռամսյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հաջողությամբ կազմակերպեց և իրականացրեց բեռների` խառնիչ մեքենաների, մուլտիմոդալ փոխադրումներ չինական Լայչժոու քաղաքից հայկական «Շինարվեստ» ընկերության համար: Ինչպես հաղորդում է ՀԿԵ մամուլի ծառայությունը, սարքավորումները նախատեսվում է օգտագործել Վարդենիսում ջրմուղի շինարարության ժամանակ:
Փոխադրումն իրականացվել է 40-ֆուտանոց կոնտեյներով՝ հետևյալ սխեմայով.
ավտոճանապարհով. Լայչժոու քաղաք (Չինաստան) ® Ցինդաո նավահանգիստ (Չինաստան);
երկաթուղային փոխադրում. Ցինդաո նավահանգիստ (Չինաստան) ® Զաբայկալսկ կայարան (ՌԴ) ® Վլադիկավկազ կայարան (ՌԴ);
ավտոճանապարհով. Վլադիկավկազ կայարան (ՌԴ) ® Երևան (ՀՀ):
Ընդհանուր տևողությունը կազմել է 60 օր:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: