Արմինֆո.Ակբա բանկը Մազմանյան փողոց 1 հասցեում գործարկել է 63-րդ՝ «Գարաժ մոլ» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղը կտրամադրի Ակբա բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ամբողջ շարքը:
«Մեր հաճախորդներին ու գործընկերներին ավելի մոտ և հասանելի լինելու նպատակով մենք շարունակում ենք զարգացնել Ակբա բանկի մասնաճյուղային ցանցը: «Գարաժ մոլ»-ը Երևանում բանկի 19-րդն մասնաճյուղն է, իսկ ամբողջ ցանցում՝ 63-րդը: Մենք միտված ենք աշխատել միմիայն առաջ տրամաբանությամբ և ինչպես միշտ կկատարենք առավելագույնը՝ մեր հաճախորդներին բանկային բարձրակարգ ծառայություններ տրամադրելու նպատակով»,- իր խոսքում նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
Բացման կապակցությամբ «Գարաժ մոլ» մասնաճյուղում մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ հատուկ պայմաններ կգործեն հետևյալ ծառայությունների համար.
Բանկի «Գարաժ մոլ» մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:30-18:00-ն ընկած ժամանակահատվածում (հաշվարկադրամարկղային սպասարկում՝ 09:30-16:30):
RUB | 4.27 | 0.02 |
USD | 388.09 | 0.57 |
EUR | 421.93 | 2.44 |
GBP | 491.67 | 3.28 |
CAD | 284.77 | 0.52 |
JPY | 25.09 | 0.21 |
CNY | 53.77 | 0.12 |
CHF | 430.06 | 2.10 |