Ուրբաթ, 3 Սեպտեմբերի 2021 13:23

ԵԱԶԲ-ն եւ Գազպրոմբանկը պայմանավորվել են ԵԱՏՄ-ում պայմանագրերի բանկային ուղեկցման շուրջ համագործակցության զարգացման մասին

ԵԱԶԲ-ն եւ Գազպրոմբանկը պայմանավորվել են ԵԱՏՄ-ում պայմանագրերի բանկային ուղեկցման շուրջ համագործակցության զարգացման մասին

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) եւ Գազպրոմբանկը պայմանավորվել են ԵԱԶԲ-ի անդամ պետությունների տարածքում նախագծեր իրականացնելիս պայմանագրերի բանկային ուղեկցման ոլորտում համագործակցության զարգացման մասին: Արևելյան տնտեսական ֆորումի հհարթակներում համապատասխան հուշագիր են ստորագրել ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը և Գազպրոմբանկի պայմանագրերի բանկային ուղեկցման դեպարտամենտի պետ- գործադիր փոխնախագահ Օլեգ Մելնիկովը:

 

Համատեղ նախագծի հիմքում Գազպրոմբանկի "պայմանագրերի բանկային ուղեկցում" ապրանքն է, որն ուղղված է հաճախորդների այնպիսի բիզնես խնդիրների լուծմանը, ինչպիսիք են բյուջեի կառավարումը եւ միջոցների նպատակային օգտագործման վերահսկողությունը, ռիսկային ուղղվածության մոտեցման ապահովումը, ուղեկցող նախագծի ծախսերի օպտիմալացումը, նախագծի իրականացման թափանցիկության բարձրացումը դրա բոլոր մասնակիցների համար՝ ներառյալ ներդրողին:

 

Ուղեկցվող նախագծի բոլոր մասնակիցների համար, ընդհուպ աշխատանքների անմիջական կատարողների, սարքավորումների արտադրողների և մատակարարների համար բացվում են առանձին հաշիվներ՝ որոշակի նախագծի շրջանակներում հաշվարկներ իրականացնելու համար: Ընդ որում, նախագծի մասնակիցների յուրաքանչյուր վճարում ենթակա է բանկի կողմից հսկողության՝ պատվիրատուի կողմից սահմանված ծառայության չափորոշիչներին համապատասխանելու համար։ Այսպիսով, հաշվարկային ընթացակարգերը դառնում են լիովին թափանցիկ և հեշտ վերահսկելի՝ ինչպես առանձին մասնակիցների, այնպես էլ նախագծի պատվիրատուների համար, իսկ նախագծի իրականացման համար հատկացվող դրամական միջոցների հոսքն առանձնացվում է մասնակիցների այլ տնտեսական գործունեությունից: Ծառայության պատվիրատուին տրամադրվում է բանկային ուղեկցման արդյունքների վերաբերյալ ինտերակտիվ հաշվետվություն, որը թույլ է տալիս իրական ժամանակի ռեժիմում իրականացնել նախագծի իրականացման ընթացքի մոնիթորինգ, ձևավորել հիմնավորող փաստաթղթերի տվյալների բազա, ինչպես նաև ապահովել ֆինանսական վերահսկողություն:

 

"Մենք տեսնում ենք համագործակցության բարձր ներուժ եվրասիական տարածքում կիրառելու համար Գազպրոմբանկի կողմից մշակված նորարարական տրանզակցիոն պրոդուկտների ոլորտում: Մեզ համար ակնհայտ է ԵԱԶԲ-ի մասնակցությամբ նախագծերի իրականացման համար հատկացվող միջոցների արդյունավետ եւ նպատակային օգտագործման նկատմամբ լրացուցիչ վերահսկողություն ապահովելու անհրաժեշտությունը: Ակնկալում ենք, որ պայմանագրերի բանկային ուղեկցման կիրառումը կնպաստի նախագծերի հաջող իրականացմանը", - մեկնաբանել է ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը:

 

"Փոխգործակցությունը առաջատար միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ Գազպրոմբանկի պայմանագրերի բանկային ուղեկցման բիզնես ռազմավարության կարեւոր մասն է: Մենք ուրախ ենք, որ Գազպրոմբանկի դերը ԵԱՏՄ մասնակից երկրների տարածքում ներդրումային նախագծերի իրականացման գործում մշտապես աճում է, այդ թվում ՝ մեր կողմից մշակված պայմանագրերի բանկային ուղեկցման տեխնոլոգիաների օգտագործման շնորհիվ", - նշել է պայմանագրերի բանկային ուղեկցման դեպարտամենտի պետ Օլեգ Մելնիկովը: