
Արմինֆո.ԱԺ բյուջետային գրասենյակի օպերատիվ տեղեկատվության համաձայն, 2021 թ. օգոստոսի 31-ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են 983.9 մլրդ դրամ կամ 2021թ․ ինն ամիսների նախապես հաստատված ցուցանիշի 95․1%-ը և նույն ժամանակահատվածի 2020թ․ ցուցանիշը գերազանցել են10.9 %-ով կամ 96.4 մլրդ դրամով: Այդ մասին ասվում է ԱԺ բյուջետային գրասենյակի ֆեյսբբբբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում:
Նշենք, որ 2021 թվականի համար հաստատված պետական բյուջեի համաձայն, պետական բյուջեի եկամուտները կկազմեն 1 տրլն 509 մլրդ 462 մլն 935 հազար դրամ։ Հարկային մուտքերը (հարկային հավաքագրումներն ու պետական տուրքերը) փաստաթղթում արձանագրվել են 1 տրլն 440 մլրդ 136 մլն 839.5 հազար դրամի մակարդակում:
Մինչդեռ, ս. թ. հուլիսի սկզբին ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել էր, որ 2021 թ.առաջին եռամսյակի հարկային հավաքագրումների արդյունքների հիման վրա կատարվել են ճշգրտումներ և պետական բյուջեում արձանագրված 1 տրլն 440 մլրդ դրամը աճել է մինչև 1 տրլն 480 մլրդ դրամ, ապա՝ ևս 30 մլրդ դրամով ՝ մինչև 1 տրլն 510 մլրդ դրամ: Այսպիսով, ԱԺ բյուջետային գրասենյակի հնչեցրած տվյալներն այն մասին, որ 8 ամիսների ընթացքում հավաքագրված հարկային եկամուտները կազմում են 9 ամիսների ծրագրային ցուցանիշի 95.1% - ը, վերաբերում են 2020 թվականի դեկտեմբերին պետբյուջեում արձանագրված նախնական նպատակին:
RUB | 4.97 | 0.03 |
USD | 381.50 | 0.36 |
EUR | 444.45 | -0.23 |
GBP | 508.81 | 0.22 |
CAD | 273.57 | 0.66 |
JPY | 24.59 | -0.04 |
CNY | 53.97 | 0.07 |
CHF | 475.15 | -0.98 |

