Արմինֆո. 2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 1372.6 կգ ոսկի (ներառյալ գալվանական փոշիացումը)՝ տարեկան 49.8% անկումով (նախորդ տարվա 11.8% անկման դիմաց):
Ինչպես վկայում են ՀՀ մաքսային ծառայության տվյալները, արտահանված ոսկու մաքսային արժեքը 2021թ. առաջին կիսամյակում նվազել է 58,9% - ով' կազմելով 51.1 մլն դոլար:
Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանը ոսկի է արտահանել, հիմնականում, Հնդկաստան (98,9%), իսկ մնացած ծավալը բաշխվել է ԱՄԷ-ի, Հոնկոնգի եւ Իտալիայի միջեւ:
Ընդ որում, Հայաստանը ոսկու ներմուծումն ավելացրել է 5,9 տոկոսով (նախորդ տարվա 67,5 տոկոս անկման դիմաց)՝ մինչեւ 680,5 կգ, մաքսային արժեքի 29,3 տոկոսով, մինչեւ 39,1 մլն դոլար աճի դեպքում:
Աղբյուրի համաձայն, ոսկու գերակշիռ ծավալը ներմուծվել է ՌԴ-ից (79,5%), եւս 18,5%-ը՝ ԱՄԷ-ից, իսկ չնչին 1,9% - ը՝ ԱՄՆ-ից եւ 0,1% - ը՝ Գերմանիայից:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |