Երեքշաբթի, 14 Սեպտեմբերի 2021 20:25
Ալինա Հովհաննիսյան

ԿԲ. ԱՄՆ-ից Հայաստան փոխանցումները սրընթաց աճում են

ԿԲ. ԱՄՆ-ից Հայաստան փոխանցումները սրընթաց աճում են

Արմինֆո.Ռուսաստանը շարունակում է առաջատար դիրք զբաղեցնել Հայաստան ստացվող փոխանցումների կառուցվածքում, սակայն աճի տեմպերով առաջատարն ԱՄՆ-ն է։ Այդ մասին սեպտեմբերի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

 

Մասնավորապես, նա պարզաբանել է, որ նման աճը պայմանավորված է կորոնավիրուսի  առնչությամբ ԱՄՆ կառավարության կողմից իր քաղաքացիներին տրամադրված աջակցության փաթեթներով (stimulus checks), որոնց շրջանում քիչ չեն նննաեւ հայ համայնքի ներկայացուցիչները:

 

Մ. Գալստյանը նշել է, որ եթե կան փաթեթներ, որոնք կբաշխվեն նահանգների միջև, որտեղ Հայաստանի հետ կապված կոնտրագենտների թիվը տնտեսական առումով բարձր է, ապա, բնականաբար, ավելի կմեծանա ԱՄՆ-ից ստացվող միջոցների ծավալը: Ընդ որում, նա հաղորդել է, որ, ընդհանուր առմամբ, դեպի Հայաստան փոխանցումների ներհոսքի աճը բարձր է սպասվող կանխատեսումներից։

 

Հունիսին ՀՀ ԿԲ-ի 2021 թվականի նորացված կանխատեսման համաձայն,  մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքի աճի սպասումները բարելավվել են մինչեւ 15-18% (նախկինում կանխատեսված 7-9% - ից): ԿԲ-ն նշել էր, որ Ռուսաստանի տնտեսության ակտիվացումը եւ հակաքովիդային սահմանափակման միջոցների աստիճանական վերացումը վերականգնել են աշխատուժի սեզոնային միգրացիան, ինչի կապակցությամբ սպասվում է դրամական փոխանցումների ավելի բարձր աճ: Դրան զուգընթաց, ըստ ԿԲ գնահատականների, կպահպանվի ԱՄՆ-ից ստացվող փոխանցումների զգալի ակտիվությունը։

 

Նշենք, որ ՀՀ ԿԲ տվյալների համաձայն,  2021թ. առաջին կիսամյակում ԱՄՆ-ից Հայաստան ֆիզիկական անձանց փոխանցումների ներհոսքը աճել է 84,5%-ով (մեկ տարի առաջ չափավոր 10,3%-ից)' կազմելով 260,1 մլն դոլար, ինչի հետ մեկտեղ Հայաստանից ԱՄՆ փոխանցումների արտահոսքը 49,6% անկումից հասել է 41,3% աճի' միննչեւ 92,3 մլն դոլար: Արդյունքում՝ ԱՄՆ-ից ֆիզիկական անձանց փոխանցումների զուտ ներհոսքն աճել է 2,2 անգամ' մինչև 167,8 մլն դոլար: Սակայն ներհոսքում ԱՄՆ-ի բաժինը, անգամ, մինչեւ 27,4% բարձրանալուց հետո, մեծապես զիջում է Ռուսաստանի 40% բաժնեմասին: