Հինգշաբթի, 16 Սեպտեմբերի 2021 13:00
Նաիրա Բադալյան

Կառավարությունը վավերացրել է Հայաստանի և Մալթայի կառավարությունների միջև կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը

Կառավարությունը վավերացրել է Հայաստանի և Մալթայի կառավարությունների միջև կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը

Արմինֆո. ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 16-ի նիստում հավանություն է տվել "Հայաստանի Հանրապետության և Մալթայի Հանրապետության կառավարությունների միջև կրկնակի հարկումը բացառելու և եկամուտների հարկումից խուսափելը կանխելու մասին" ՀՀ օրենքի նախագծին: Ինչպես հաղորդվում է կառավարության պաշտոնական կայքում, փաստաթուղթը ստորագրվել է 2019 թվականի սեպտեմբերի 24-ին:

 

ՀՀ պետեկամուտների կոմիտեի տեղեկատվության համաձայն, Հայաստանը համանման պայմանագրեր ունի արդեն 47 երկրների հետ։ Այդ համաձայնագրերի նպատակն է վերացնել կրկնակի հարկումը երկու պետությունների միջեւ առեւտրում, թույլ չտալ հարկային խտրականություն կողմերի տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, բացառել գույքի եւ եկամուտների կրկնակի հարկումը, ինչպես նաեւ ստեղծել բիզնեսի համար կանխատեսելի եւ կայուն հարկային միջավայր: