Արմինֆո.Մի դրամի ուժը հատել է 40 մլն ՀՀ դրամի սահմանը։ Այս առիթով «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի Լույս» հաղորդումը հյուրընկալել էր IDBank-ի Հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանին ու Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանին։
«Մի դրամի ուժը» նախաձեռնության սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում հավաքված «մի դրամների» ողջ գումարն ուղղվելու է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին։
Հիմնադրամը բոլորովին վերջերս է ստեղծվել և զբաղվում է կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ ունեցող երեխաների խնդիրներով, սակայն տնօրենը՝ Արմեն Մարտիրոսյանն արդեն տասը տարուց ավել հանրային դրամահավաքների միջոցով աջակցում է կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ ունեցող երեխաներին՝ կազմակերպելով նրանց բուժումն արտերկրում։ Հիմա արդեն «Մի դրամի ուժի» շնորհիվ բոլորս կարող ենք առանց մեկ դրամ ավել ծախսելու օգնել հիմնադրամին։ Դրա համար պարզապես անհրաժեշտ է կատարել բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով կամ IDBank-ի և Idram-ի տերմինալներով։ Ամեն ինչ սկսվում է մի դրամից․․․
RUB | 4.19 | -0.01 |
USD | 395.10 | -0.14 |
EUR | 420.39 | 0.41 |
GBP | 492.14 | 0.22 |
CAD | 286.14 | -0.33 |
JPY | 25.55 | -0.01 |
CNY | 54.58 | -0.02 |
CHF | 433.51 | 0.65 |