Երեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2021 12:38
Կարինա Մելիքյան

ՀՀ ԿԲ ղեկավարը "«Կենտրոնական բանկերը հետկովիդյան տնտեսական աշխարհում» համաժողովին հանդես է եկել «Զարգացող շուկաների նոր դրամավարկային քաղաքականության ժամանակաշրջանը» ելույթով

ՀՀ ԿԲ ղեկավարը "«Կենտրոնական բանկերը հետկովիդյան տնտեսական աշխարհում» համաժողովին հանդես է եկել «Զարգացող շուկաների նոր դրամավարկային քաղաքականության ժամանակաշրջանը» ելույթով

Արմինֆո. Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը սեպտեմբերի 27-ին առցանց ձևաչափով մասնակցել է Ֆիլիպինների կենտրոնական բանկի կողմից կազմակերպված միջազգային հետազոտական բարձր մակարդակի համաժողովին: 

«Կենտրոնական բանկերը հետկովիդյան տնտեսական աշխարհում» համաժողովին քննարկվում են կովիդի տևական հետևանքներին, զարգացող շուկաների նոր դրամավարկային քաղաքականությանը, ապագա ճգնաժամերի կանխատեսմանը և այլ թեմաներին վերաբերյալ հարցեր:

  

Հայաստանի ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդման համաձայն, ԿԲ նախագահը հանդես է եկել «Զարգացող շուկաների նոր դրամավարկային քաղաքականության ժամանակաշրջանը» ելույթով:

 

 Համաժողովին մասնակցում են Ֆիլիպինների, Ինդոնեզիայի, Թայլանդի, Չեխիայի, Հայաստանի, Դանիայի, Շվեդիայի, Խորվաթիայի, Էստոնիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ կենտրոնական / ազգային բանկերի և մի շարք միջազգային ֆինանսական կառույցների ղեկավարի կազմի ներկայացուցիչներ: