Երեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2021 17:03

Մի հաջողության պատմություն- Կանաչ էներգիա

Մի հաջողության պատմություն- Կանաչ էներգիա

Արմինֆո.«Optimum Energy ընկերությունը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը զբաղվում  է ինչպես արեւային կայանների շինարարությամբ, այնպես էլ ունենք սեփական արեւային կայաններ:

Մեկը Քլին էներջի Վայոց արեւ 1 կայանն է, որն այդ պահին Հայաստանում ամենամեծն էր՝ 5,2 ՄՎտ հզորությամբ:  Վայոց արեւ 1-ը գրավում է մոտ 8 հա տարածք: Կայանը կառուցված է երկկողմանկի արեւային վահանակներով: Առավելագույն հզորությունը ցերեկային ժամերին է. Այդ ժամանակ այն կարող է էներգիայով ապահովել մոտ 80 փոքր գյուղ »,- ասում է Optimum Energy ընկերության Ծրագրերի զարգացման բաժնի ղեկավար Հովհաննես Թեւոսյան:

Ըստ նրա, Այլընտրանքային էներգետիկա կարեւոր է ոչ միայն բնապահպանական տեսանկյունից: Արեւային կայանների շինարարության շնորհիվ համայնքներ են զարգանում՝ օրինակ, օրինակ՝ Քլին էներջի Վայոց Ձոր 1 նախագիծը իրագործելիս  Զեդեա համայնքում ապահովվել է ավելի քան 100 աշխատատեղ :

Արեւային կայանի շինարարությունը ֆինանսավորել է  Կոնվերս բանկը: Ըստ Հովհաննես Թեւոսյանի՝ համագործակցությունը եղել է իդեալական թե շինարարության,թե զարգացման փուլերում: Համագործակցության ողջ ընթացքում Կոնվերս բանկը ցուցաբերել է առավելագույն ընկերասիրություն:

Տեսանյութը՝https://www.youtube.com/watch?v=4a_bN7T_pwg

Կոնվերս Բանկի կորպորատիվ վարկավորման պրոդուկտները՝ https://www.conversebank.am/hy/loans1/