Չորեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2021 16:14
Մարիաննա Մկրտչյան

British Petroleum-ը հաղորդել է ռուսական "Լուկօյլ"-ին "Ծանծաղ Ապշերոն"  նախագծի բաժնեմասի վաճառքի մասին

British Petroleum-ը հաղորդել է ռուսական "Լուկօյլ"-ին "Ծանծաղ Ապշերոն"  նախագծի բաժնեմասի վաճառքի մասին

Արմինֆո.Բրիտանական British Petroleum (BP) նավթային ընկերությունը հաղորդել է "Ծանծաղ Ապշերոն" երկրաբանահետախուզական նախագծում իր մասնաբաժնի 25%-ը ռուսական "Լուկօյլ"-ին վաճառելու մասին:

 

Ինչպես հաղորդում է Turan-ը, նախագիծն իրականացվում է Կասպից ծովի ադրբեջանական հատվածում: Գործարքի իրականացումից հետո BP-ի մասնաբաժինը նախագծում կկազմի 25 տոկոս, եւ երկրաբանահետախուզության ժամանակահատվածում ընկերությունը կմնա նախագծի օպերատոր:

 

Գործարքը կավարտվի 2021 թվականի չորրորդ եռամսյակում, այն բանից հետո, երբ դրան հավանություն տա Ադրբեջանի կառավարությունը։ Նախագծի 50% բաժնեմաս ունեցող երրորդ մասնակիցը SOCAR-ն է։ 2016 թվականին 3D-սեյսմիկ հետախուզման ընթացքում առանձնացվել են երեք հեռանկարային հատվածներ՝ "Հյուսիսային Խալի", "Բիբի-Էյբատ Վոստոչնի" և "Գարաբատդաղ": Տեղամասերի տարածքում ջրի խորությունը չի գերազանցում 40 մետրը։ Այդ հատվածներում նավթի եւ գազի ենթադրյալ պաշարների մասին չի հաղորդվում: