Հինգշաբթի, 30 Սեպտեմբերի 2021 11:50
Կարինա Մելիքյան

"ԻՆԳՈ Արմենիա" ԱԸ-ն այցելել է ԱՐՄԵՆԱԼ գործարան  

"ԻՆԳՈ Արմենիա" ԱԸ-ն այցելել է ԱՐՄԵՆԱԼ գործարան   

Արմինֆո. ԱՐՄԵՆԱԼ գործարան է այցելել հայկական շուկայի առաջատար "ԻՆԳՈ Արմենիա" ապահովագրական ընկերության պատվիրակությունը եւ նրա գլխադասային "Ինգոսստրախ" կազմակերպության ներկայացուցիչները, որը ռուսական ապահովագրողների առաջին եռյակում է, տնօրենների խորհրդի անդամ Ալեքսեյ Սոկոլովի գլխավորությամբ: Այս մասին ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

 

Արտադրողների եւ ապահովագրողների հանդիպումը նպատակ ուներ գործընկերների միջեւ ուղիղ հաղորդակցություն հաստատել: "ԻՆԳՈ Արմենիա" ապահովագրական ընկերության  ԱՐՄԵՆԱԼ-ի հիմնական ապահովագրողն է: Երկու ընկերություններն էլ Երևանում են, ուստի կարևոր էր նրանց ավելի սերտ շփման հիմքերը դնել։

 

Մետալուրգները հյուրերին պատմել են փայլաթիթեղի արտադրության գործընթացի մասին, ցուցադրել են հիմնական սարքավորումների աշխատանքը: ԱՐՄԵՆԱԼ-ի աշխատակիցները Ապահովագրողներին  ներկայացրել են ՌՈՒՍԱԼ-ի բիզնես-համակարգի շրջանակներում մշակված կատարելագործման նախագծերը, պատմել են խնդիրների եւ բիզնես-համակարգի  գործիքների ու մեթոդիկայի միջոցով դրանց լուծման եւ ուղիների մասին:

 

"Մեզ համար, որպես ապահովագրողների, կարեւոր է տեսնել սարքավորումների արդիականացման արդյունքները, որոնք հանգեցրել են արտադրության ծավալների զգալի աճի: Չափազանց օգտակար էր նաև գործարանի ղեկավարության և անձնակազմի հետ անձնական ծանոթությունը", - ասել է" ԻՆԳՈ Արմենիա " ընկերության կորպորատիվ վաճառքի վարչության ղեկավար Լիլիթ Շմավոնյանը։

 

Նշենք, որ Արմենալ գործարանը 2000 թվականից մտնում է ՌՈՒՍԱԼ-ի կազմի մեջ։ Հանդիսանում է Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից մեկը և ալյումինե փայլաթիթեղի միակ արտադրողը Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Ստեղծվել է Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, որը շահագործման է հանձնվել 1950 թվականին։

 

Հիշեցնենք, որ "Ինգո Արմենիա" ապահովագրական ընկերությունը Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է 1997թ.սեպտեմբերից: Մեծամասնական բաժնետեր է հանդես գալիս "Ինվեստ-Պոլիս" ԲԸ-ն, որի բաժնետոմսերի հարյուր տոկոսի սեփականատերը "Ինգոսստրախ" ՊԲԸ-ն է: "ԻՆԳՈ Արմենիա"-ն ապահովագրական արտոնագրված  16 դասերի թվով առաջատար է: Ընկերությունն առաջատար դիրքեր է զբաղեցնում նաեւ հիմնական հաշվեկշռային ցուցանիշներով։