Երեթշաբթի, 5 Հոկտեմբերի 2021 18:36
Կարինա Մելիքյան

Հայաստանի արտաքին առեւտրային գործընկերների  առաջատար եռյակում Ռուսաստանից եւ Չինաստանից հետո գտնվում է Իրանը

Հայաստանի արտաքին առեւտրային գործընկերների  առաջատար եռյակում Ռուսաստանից եւ Չինաստանից հետո գտնվում է Իրանը

Արմինֆո.Ռուսաստանն ու Չինաստանը պահպանում են առաջատարի դիրքը Հայաստանի արտաքին առեւտրային գործընկերների շարքում։

ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալների համաձայն, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ առաջնությունը պահպանում է Ռուսաստանը 2021թ. հունվար-օգոստոս ամիսներին ավելի քան 1.5 մլրդ դոլար ծավալով՝ 0.9% անկումից մինչեւ 11.8% աճ տարեկան դինամիկայով: Ռուսաստանը պահպանում է նաեւ արտահանման եւ ներմուծման առաջնությունը, համապատասխանաբար,  522.1 մլն դոլար եւ 1.02 մլրդ դոլար: Ընդ որում, արտահանման տարեկան դինամիկան 15,5% անկումից հասել է 30,9% աճի, մինչդեռ, ներմուծման աճը դանդաղել է 6,7% - ից մինչև 4%՝ նախաքովիդյան շրջանում արտահանման և ներմուծման, համապատասխանաբար, 6,4% և 6,5% գրեթե հավասար աճի դիմաց։

 

ՉԺՀ-ը,  որը պահպանում է երկրորդ դիրքը ոչ միայն արտաքին առևտրաշրջանառության, այլեւ արտահանման եւ ներմուծման գծով, գրեթե երկու անգամ զիջում է Ռուսաստանին: Մասնավորապես, Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը հունվար-օգոստոսին կազմել է 737.5 մլն դոլար: Ընդ որում, այստեղ եւս տարեկան դինամիկան  3,9% անկումից հասել է 31.9% աճի: Հայկական ապրանքների Չինաստան արտահանման տարեկան աճը կտրուկ արագացել է՝ 25.7%-ից մինչեւ 84.4%, իսկ Չինաստանից ապրանքների ներմուծումը 11.5% անկումից հասել է 12.7% աճի։ Արտահանման ծավալը կազմել է 276.05 մլն դոլար, իսկ ներմուծման ծավալը՝ 461.4 մլն դոլար։

 

Հայաստանի հետ  առևտրաշրջանառության երրորդ հորիզոնականում Իրանն է՝ պահպանելով ներմուծման  նույն դիրքը։ Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրաշրջանառությունը հունվար-օգոստոսին կազմել է 297.8 մլն դոլար՝  աճի  5 տոկոսից մինչեւ 15.3 տոկոս արագացմամբ: Մասնավորապես, Իրան հայկական ապրանքների արտահանման ծավալը կազմել է ընդամենը 40.7 մլն դոլար՝ տարեկան դինամիկայի վատթարացմամբ՝ 8.8% աճից մինչեւ 28.9% անկում, իսկ Իրանից ներմուծումը՝ 257.1 մլն դոլար՝ աճի 3.9%-ից մինչեւ 27.9% արագացմամբ։

 

Հայաստանի հետ  առեւտրաշրջանառության ցուցանիշով չորրորդ տեղը զբաղեցնում Է Շվեյցարիան՝ 240 մլն դոլար հունվար-օգոստոսին՝ տարեկան դինամիկայի 14,2 տոկոս աճից մինչեւ 31,1 տոկոս անկում վատթարացմամբ: Սակայն արտահանման գծով Շվեյցարիան պահպանել է երրորդ դիրքը՝ 220.5 մլն դոլար՝ չնայած դինամիկայի վատթարացմանը ՝ 24.6% աճից մինչեւ 35% անկում։ Ընդ որում, Շվեյցարիայից ապրանքների ներմուծման տարեկան դինամիկան 72,9 տոկոս անկումից հասել է 2,2 անգամ աճի՝ մինչեւ 19,5 մլն դոլար:

 

Հայաստանի արտաքին առեւտրային գործընկերների շարքում 5-րդ տեղում է Իտալիան, որը 6-րդ եւ 7-րդ հորիզոնականներ է մղել Բուլղարիային եւ Գերմանիային: Այս երկրի հետ ապրանքների և ծառայությունների շրջանառությունը հունվար-օգոստոսին գերազանցել է 182.7 մլն դոլարը՝ 17.1% անկումից մինչեւ 21.9% աճ տարեկան դինամիկայի շնորհիվ։  Սակայն ներմուծման ծավալներով Իտալիան զբաղեցնում է չորրորդ տեղը՝  145.4 մլն դոլար (10.7% անկումից մինչեւ 16.5% աճ տարեկան դինամիկայով), մինչդեռ, հայկական ապրանքների Իտալիա արտահանման ծավալները չափազանց համեստ են   37.3 մլն դոլար, չնայած տարեկան դինամիկայի ավելի զգալի բարելավմանը՝ 38.8% անկումից մինչեւ 48.9% աճ։

 

Հայաստանի արտաքին առեւտրային գործընկերների առաջատար հնգյակում ընդհանուր շրջանառության մեջ մասնաբաժինը տարեկան կտրվածքով նվազեցրել են Ռուսաստանը՝ 31%-ից մինչեւ 30,7%, եւ Շվեյցարիան՝ 7,8%-ից մինչեւ 4,8%, իսկ ավելացրել են Չինաստանը՝ 12,6%-ից մինչեւ 14,7%, Իրանը՝ 5,8%-ից մինչեւ 6%,  եւ Իտալիան՝ 3,4%-ից մինչեւ 3,7%:

 

Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առեւտրի բացասական սալդոն 2021թ. հունվար-օգոստոսին կրճատվել է  14.6%-ով, մինչեւ 493.8 մլն դոլար, Չինաստանի հետ' 28.6%-ով,  մինչեւ 185.4 մլն դոլար, Իրանի ուղղությամբ այդ ցուցանիշի 50.5%, մինչեւ 216.3 մլն դոլար եւ Իտալիայի հետ 8.4% - ով, մինչեւ 108.1 մլն դոլար աճի դեպքում: Շվեյցարիայի հետ Հայաստանի արտաքին առեւտրի սալդոն դրական է' 201 մլն դոլար ' 39,1% տարեկան անկմամբ:

 

Հայաստանի առեւտրային գործընկեր երկրների թվում 2021 թվականի հունվար-օգոստոսին արտաքին առեւտրի դրական սալդոն են արձանագրել, բացի Շվեյցարիայից, Բուլղարիան (148.7 մլն դոլար), Իրաքը (94.4 մլն դոլար), Նիդերլանդները (79.98 մլն դոլար), ԱՄԷ (26.2 մլն դոլար), Բելգիան (6.01 մլն դոլար), Ղազախստանը  (3.5 մլն դոլար), Ղրղզստանը (1.3 մլն դոլար) եւ Սլովակիան (1.2 մլն դոլար):

 

Ընդհանուր առմամբ, Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը 2021թ. հունվար-օգոստոսին կազմել է  5 մլրդ դոլար՝ 12,7% տարեկան  աճով (նախորդ տարվա 10,2% անկման դիմաց): Մասնավորապես, արտահանման ծավալների  21,8%՝ մինչեւ 1.9 մլրդ դոլար աճն ուղեկցվել է ներմուծման 7,7%՝ մինչեւ 3.1 մլրդ դոլար աճով, մինչդեռ մեկ տարի առաջ երկու հոդվածներն էլ անկում են ապրել՝  արտահանումը 6% եւ ներմուծումը 12,4%-ով:

 

ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2021թ. հունվար-օգոստոսին կազմել է  1.6 մլրդ դոլար, տարեկան աճի 0,1%-ից մինչև 11% արագացմամբ, արտահանման 14,6% անկումից մինչեւ 30,8% կամ  543,7 մլն դոլար աճ տարեկան դինամիկայի ֆոնին, ներմուծման աճի 7,6%-ից մինչև 2,9%' մինչև  1.1 մլրդ դոլար դանդաղման դեպքում: Իսկ ԵՄ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2021թ. հունվար-օգոստոսին 21.3% անկումից հասել է 22.8% աճի' կազմելով 1.01 մլրդ դոլար' արտահանման և ներմուծման տարեկան դինամիկայի  25.3-18.8% անկումից մինչեւ 49.9-7.9% աճ բարելավման ֆոնին' մինչև, համապատասխանաբար, 437.4 մլն դոլար և 571.2 մլն դոլար:

 

Արդյունքում՝ Հայաստանի արտաքին առեւտրի բացասական սալդոն 2021թ. հունվար-օգոստոսին տարեկան անկումը նվազեցրել է 22,6 տոկոսից մինչեւ 9,3 տոկոս' կազմելով 1.2 մլրդ դոլար: Մասնավորապես, ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի արտաքին առեւտրի բացասական սալդոն 2021թ. հունվար-օգոստոսին կրճատվել է  տարեկան 16,3 տոկոսով, մինչեւ 506,9 մլն դոլար, իսկ ԵՄ երկրների հետ' 43,7 տոկոսով, մինչեւ 133,8 մլն դոլար:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Apple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համարApple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Թույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկաԹույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկա
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիաԳյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիա
Էկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներումԷկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում
Վասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համարՎասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համար
Հայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտումՀայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտում
Հայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվինՀայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվին
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom ArmeniaԲնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել ՎաշինգտոնումՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել Վաշինգտոնում
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծ
Գոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն էԳոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն է
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
ՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտումՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտում
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորություններըՀայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորությունները
Երևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. ՔաղաքագետԵրևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. Քաղաքագետ
KfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործումKfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործում
Ռուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններովՌուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով
Հայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորություններըՀայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորությունները
Պատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտումՊատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտում
Հայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղումՀայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղում
"Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերությունը հանդես է եկել "ԷՖԵՍ" ԱԸ անհիմն ինքնագովազդի դեմ
Փորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկաՓորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկա
Հայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններՀայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններ
Արսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսիԱրսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսի
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համարԵվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համար
Շուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիսՇուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիս
Հայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջՀայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջ
Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման "ճանապարհային քարտեզ"
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Փոխվարչապետն ու Փոխվարչապետն ու "Վեոլիա" ընկերության փոխնախագահը քննարկել են Հայաստանի սպառողների ջրամատակարարման հետ կապված խնդիրները
Ատոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացումԱտոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացում
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձը
ԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասինԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասին
Երկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններԵրկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններ
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքումԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքում
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Դեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն էԴեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն է
Նախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկերՆախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկեր
ԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրաԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրա
Նախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամիՆախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամի
Հայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունըՀայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունը
Հայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներումՀայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներում
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսըԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
Աստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնելԱստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնել
Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. ՓաշինյանՀայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. Փաշինյան
Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Transavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերըTransavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերը
Նիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետՆիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ
Հայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում
ՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճովՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճով
Երևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսըԵրևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսը
Արարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելըԱրարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելը
Հայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներՀայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներ
Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված "Էներգաիմպեքսը" կլուծարվի
Հայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքովՀայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքով
Էկոնոմիկայի նախարարությունն Էկոնոմիկայի նախարարությունն "Արմենալ" գործարանի հետ համատեղ մշակում է ձեռնարկության արտադրանքի իրացման շուկաների դիվերսիֆիկացման սխեմաներ
Հայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետՀայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետ
ՀԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝  նախկին 4,7%-ից մինչեւ 5,5%ՀԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝  նախկին 4,7%-ից մինչեւ 5,5%
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
23.04.2024
RUB4.18-0.02
USD390.04-1.40
EUR415.63-1.21
GBP481.74-0.75
CAD284.60-0.69
JPY25.20-0.09
CNY53.82-0.22
CHF427.68-1.72