Չորեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2021 19:18
Ալինա Հովհաննիսյան

Ամերիաբանկն ընդլայնում է մարզային մասնաճյուղերի ցանցը

Ամերիաբանկն ընդլայնում է մարզային մասնաճյուղերի ցանցը

Արմինֆո.Ամերիաբանկն ընդլայնում է իր ներկայությունը Հայաստանի մարզերում: Հրազդան քաղաքում (Կոտայքի մարզ) հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել Ամերիաբանկի մասնաճյուղի հանդիսավոր բացումը, որն այս տարի բանկի չորրորդ նորաբաց ստորաբաժանումն է, եւ բանկի թվով 9-րդ տարածաշրջանային մասնաճյուղը: "Հրազդան" մասնաճյուղը գտնվում է Միկրոշրջան, Զ.Անդրանիկի պողոտա 139 հասցեում: Մասնաճյուղի աշխատանքային գրաֆիկը ՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամը 10:30-18:00:

 

Բացման հանդիսավոր արարողության ընթացքում Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը նշել է, որ բանկի աճի և զարգացման ռազմավարության հիմնական ուղղություններից է հաճախորդների սպասարկումը տեխնոլոգիական և թվային գործիքների միջոցով: Սակայն, հաշվի առնելով հաճախորդների բազայի աճի տեմպը, Բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը: Հրազդանը, ըստ նրա, ընտրվել է, հաշվի առնելով Ամերիաբանկի հաճախորդների կենտրոնացումը այդ քաղաքում, նրա պոտենցիալը եւ գործող ձեռնարկությունները:

 

Մինչեւ տարեվերջ, ինչպես նշել է Բարսեղյանը, Ամերիաբանկը եւս մեկ մասնաճյուղ կբացի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որը բավականին մեծ կլինի: "Արդյունքում՝ այս տարի մենք կբացենք 5 մասնաճյուղ, ինչը խոսում է բանկի զարգացման, հաճախորդների եւ բիզնեսի աճի տեմպերի մասին", - հավելել է նա:

 

Չնայած մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը՝ Բարսեղյանը նկատել է, որ ծառայությունների 90% - ը Ամերիաբանկը մատուցում է մասնաճյուղերից դուրս, ինչը խոսում է բանկի թվայնացման մակարդակի մասին: "Այս գործընթացը շարունակական բնույթ է կրում", - ընդգծել է Բարսեղյանը։

 

Իր հերթին՝ Ամերիաբանկի մասնաճյուղերի և կոնտակտային կենտրոնի տնօրեն Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ նոր մասնաճյուղի հաճախորդներին կառաջարկվեն որոշակի արտոնյալ պայմաններ: Մասնավորապես, ֆիզիկական անձանց մեկ տարվա անվճար սպասարկմամբ դեբետային կամ վարկային քարտեր կտրամադրվեն, հասանելի կլինի "Օնլայն/Մոբայլ Բանկինգ" ծառայությունների անվճար մատուցումը, ծառայությունների փաթեթով հաշվի անվճար բացումը, VISA Կպչուն ՝ տարեկան 1500 դրամ (3000 դրամի փոխարեն): Իրավաբանական անձանց հատուկ պայմաններով առաջարկվում են "Օնլայն/Մոբայլ Բանկինգ " ծառայություններ՝ անվճար տարեկան սպասարկմամբ; մեկ տարվա անվճար սպասարկում ունեցող մեկ վճարային քարտի տրամադրում ընկերության երկու ղեկավարների համար; մեկ տարվա անվճար սպասարկում ունեցող բիզնես քարտի տրամադրում:

 

"Հրազդան" մասնաճյուղում, ըստ Ա.Քոչարյանի, հնարավորություններ են ստեղծվել ինչպես առցանց, այնպես էլ օֆլայն սպասարկման համար. կանխիկ գումարի ընդունման և տրամադրման գործառույթով բանկոմատ, վճարային տերմինալ, բարեհամբույր սպասարկող անձնակազմ:

 

Պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին' Ա.Քոչարյանը հաղորդել է, որ "Հրազդան" մասնաճյուղի բացման շնորհիվ հաջողվել է ստեղծել նոր աշխատատեղեր, եւ ներգրավված մասնագետների մեծ մասը Կոտայքի բնակիչներ են: Նա հույս է հայտնել, որ բիզնեսի զարգացմանը զուգընթաց աշխատատեղերի թիվը կավելանա։ Նա նաեւ նշել է, որ մասնաճյուղի տեխնիկական հագեցվածության եւ ներդրված նորարարական լուծումների շնորհիվ Ամերիաբանկը կարող է ապահովել Հրազդանի հաճախորդների սպասարկման բարձր մակարդակ: Նշենք, որ "Ամերիաբանկ" ՓԲԸ-ն Հայաստանի ամենադինամիկ զարգացող բանկերից մեկն է, որը հանդիսանում է երկրի ամենակայուն և խոշորագույն ֆինանսական հաստատություններից մեկը: Ամերիաբանկը ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ համալիր փաթեթով: Ամերիաբանկի մասնաճյուղային ցանցը, հաշվի առնելով "Հրազդան" նորաբաց մասնաճյուղը, արդեն ունի 23 մասնաճյուղ, որոնցից 14 - ը' մայրաքաղաքայի,ն և 9-ը' մարզային: